Այսօր «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն դարձավ 49 տարեկան:
«Մադրիդի» առաջին թիմը որոշել էր մարզիչին անակնկալ մատուցել: Այս պատճառով, երբ Ժոզեն հայտնվեց Վալդեբեբասում, որպեսզի անձամբ հետևի թիմի մարզմանը և «Սարագոսայի» հետ հանդիպման նախապատրաստմանը, ֆուտբոլիստներից ոչ մեկը չմոտեցավ մարզիչին և ոչինչ չասաց: Սակայն երբ «սերուցքայինների» ավագներ Կասիլյասն ու Ռամոսը դաշտ բերեցին տոնական տորթը, ֆուտբոլիստները սկսեցին միահամուռ ծափահարել և երգել ավանդական «Happy birthday»-ը:

Մոուրինյոն, հուզվելով այս ամենից, մարեց մոմերը, և, կարծես թե, կյանքում առաջին անգամ բառեր չգտավ խոսելու, ինչ-որ բան ասելու:
«Արքայական» ակումբը պորտուգալացու ղեկավարությամբ հաղթել է 92 պաշտոնական հանդիպումներից 70-ում, խփել է 252 գոլ՝ բաց թողնելով ընդամենը 75 գոլ:
Ծնունդդ շնորհավոր, միստեր!