Գավաթային պատասխան խաղից հետո Ժոզե Մոուրինյոն գովաբանեց իր խաղացողներին լավ խաղի համար:
«Երբեմն գոլ ես խփում՝ չանելով ոչինչ, իսկ մենք այսօր 4-5 լավ պահեր ստեղծեցինք, բայց չկարողացանք օգտագործել դրանցից և ոչ մեկը: Ռոնալդուին տեղափոխելով կենտրոն, իսկ Բենզեմային ու Կալյեխոնին՝ եզրեր՝ մենք նպատակ ունեինք հարձակմանը լայնություն հաղորդել»:
«Ընդմիջմանը շատ հեշտ էր խոսել խաղացողների հետ: Ես մի քանի բան եմ փոխել ընդամենը: Ընդմիջումը կարճ է թվում, երբ խաղացողներդ լավ չեն խաղում, քանի որ այդ 10 րոպեները չեն բավականացնում: Իսկ այսօր ինձ անհրաժեշտ եղավ ընդամենը մեկ րոպե, քանի որ թիմս շատ լավ էր խաղում առաջին կեսում: Ես նրանց միայն ասացի, որ շարունակեն նույն ոգով»:
«Այստեղ խաղացել եմ «Չելսիի», «Ինտերի» ու «Ռեալի» ղեկին: Այստեղ խաղալը ինձ համար նոր բան չէ. ես դա նախկինում արել եմ: Մենք մոտիվացված էինք ու մեծ սպասումներ ունեինք՝ փորձելով հաղթել: Գիտեինք՝ դժվար է լինելու, քանի որ զիջում էինք առաջին խաղից հետո: Հանդերձարանում ականջիս հասավ, որ այստեղ հաղթելը անհնարին է»:
«Միգուցե Պեպ Գվարդիոլան շնորհավորեց մեզ գավաթի եզրափակչից հետո, քանի որ դա մաքուր խաղ էր, առանց որևէ բախումների: Նախորդ շաբաթվա խաղից հետո ես շնորհավորեցի նրան: Ես դրանում ոչ մի խնդիր չէի տեսնում: Այդ խաղում նրանք արժանի էին հաղթանակին»:
Գևոր, Realmadrid.am