Ժոզե Մոուրինյոյի ֆուտբոլիստները մինչև վերջ պայքարեցին խաղի ընթացքը փոխելու համար: Խաբի Ալոնսոն հանդիպումից հետո խոստովանեց, որ գոհ է իրենց ցույց տված խաղից:
«Մենք շատ լավ խաղ ցույց տվեցինք: Սա իսկապես ամոթ է, բայց այն զգացողությունը, որ մենք լավագույնն էինք, շատ կարևոր է»:
«Մենք պետք է 3 գոլ խփեինք, սակայն չհասցրեցինք, բայց այնուամենայնիվ մենք պայքարեցինք մինչև վերջ: Մենք գիտեինք, որ դժվար էր լինելու, բայց մենք մինչև խաղի վերջին րոպեներն էլ փորձում էինք անել առավելագույնը»:
«Թիմը ցույց տվեց իր հոգեբանական ուժը: Մենք երբեք չենք ընկճվում և շարունակում ենք պայքարել, քանի որ այլ կերպ պարզապես չի կարող լինել»:
«Հնարավոր է, որ մեր խփած 2 գոլերը բավական չէին կիսաեզրափակիչ դուրս գալու համար, սակայն մենք հպարտ ենք, քանի որ ավելի լավ էինք խաղում քան նրանք: Հնարավոր է, որ պարզապես մեր բախտը չբերեց: Ամբողջ խաղի ընթացքում մենք ավելի շատ հնարավորություններ ունեինք գոլ խփելու քան նրանք»:
Anul, realmadrid.am