ՎԻԴԵՈ 2012/ REALMADRID.AM-Ը ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է. ՄԵԾ ՀՈՒՅՍԵՐ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԵՏ
21:29:09 23.01.2012
Այն, որ «Ռեալի» մարզադպրոցը լավագույններից է աշխարհում, բնական է. այլ հարց է, որ մեր սաներին բախտ է վիճակվում կարիերան անցկացնել այլ թիմում: Կաստիլյայից դուրս են եկել հանճարեղ խաղացողներ, որոնցից գլխավորն, անշուշտ, Իկեր Կասիլյասն է: Ի դեպ, Ժոզե Մոուրինյոն «Ռեալի» այն քիչ մարզիչներից է, ով ժամանակ առ ժամանակ երիտասարդներին իրենց դրսևորվելու շանս է տալիս: Այնպիսի տաղանդի ու պոտենցիալի մասին, ինչպիսին կա հարձակվողներ Խեսեի, Խոսելուի ու Մորատայի մեջ, պաշտպաններ Ալեքսի ու Նաչոյի մեջ, շատերը կարող են երազել, բայց հիմնական թիմում առկա մեծ մրցակցությունը չի թողնում, որ հերթը հասնի նրանց:
Մեր բոլոր կանտերանոների մեջ տաղանդ կա, բայց «Ռեալում» խաղում են նրանցից ավելի փորձառուները, ինչի պատճառով նրանցից շատերը բախտը փորձում են համեմատաբար թույլ թիմերում, հետո նոր աճում: Սակայն այլևս չեն պատկանում «Ռեալին»: Կարծում ենք՝ Մոուրինյոն թույլ կտա վերադարձնել բարի ավանդույթները. այն է՝ հույս դնել սեփական կադրերի ու մարզադպրոցի վրա: Հավատացե՛ք, որ այդ անուններն են, որ շուտով «Կաստիլյային» կհասցնեն մինչև Սեգունդա: Նրանք էլ իրենց չափով են հերոսներ ու հուսանք, որ կհասնի նրանց աստեղային ժամը ոչ թե «Վալենսիայում» (Սոլդադո), «Չելսիում» (Մատա) կամ էլ «Սևիլյայում» (Նեգրեդո) և այլն, այլ հենց մեր թիմում (Կալյեխոն): Նրանք կարող են, քանի որ երեխա ժամանակվանից կրում են «Ռեալի» սպիտակափայլ մարզաշապիկը:
Նրանց ու հիմնական թիմի խաղացողներին փոխնիփոխ գեղեցիկ կադրերով ձեզ է ներկայացնում Գևորգ Լոռեցյանը, ով շարունակում է ավելի ու ավելի որակյալ տեսահոլովակներ պատրաստել: