Այսօր տեղի ունեցած հանդիպումը, որը առաջին տուրի հետաձգված հանդիպումն էր, Ալոնսոյի համար տոնական դարձավ:
Այս հանդիպումից հետո բասկ ֆուտբոլիստը անցկացրեց իր 200-րդ հանդիպումը Լա լիգայի շրջանակներում: Ուղիղ 11 տարի առաջ նա «Ատլետիկ Բիլբաոյի» դեմ խաղում անցկացրեց իր դեբյուտի հանդիպումը: Այդ խաղում «Ռեալ Սոսյեդադը» հաղթեց «Ատլետիկ Բիլբաոյին» 0-2 հաշվով: 2002/2003 թվականի մրցաշրջանում նա «Ռեալ Սոսյեդադի» կազմում անցկացրել է 33 հանդիպում, իսկ 2003/2004 թվականի մրցաշրջանում՝ 34:
Այնուհետև նա տեղափոխվեց անգլիական «Լիվերպուլ»: Մի քանի մրցաշրջան պաշտպանելով «կարմիրների» գույները՝ նա վերադարձավ Իսպանական Լա լիգա: Վերադարձավ «Ռեալ» և իր առաջին խաղը անցկացրեց 2009 թվականի օգոստոսի 29-ին՝ «Դեպորտիվոյի» դեմ խաղում: Ալոնսոն իր առաջին գոլը «Ռեալի» կազմում հեղինակել է «Վիլյառեալի» դեմ հանդիպման ժամանակ, երբ «սպիտակները» հաղթեցին 6-2 հաշվով:
Ալոնսոն «Ռեալի» կազմում անցկացրել է 86 հանդիպում, որոնցում ընդհանուր առմամբ հեղինակել է 4 գնդակ:
ԱԼՈՆՍՈՅԻ ԱՆՑԿԱՑՐԱԾ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ |
Մրցաշրջան |
Հանդիպումներ |
Գոլեր |
2000/ 2001 |
18 |
0 |
2001/ 2002 |
29 |
3 |
2002/2003 |
33 |
3 |
2003/2004 |
34 |
3 |
2009/2010 |
34 |
3 |
2010/2011 |
34 |
0 |
2011/2012 |
17 |
1 |
Ընդհանուր |
199 |
13 |


Գոքոր 08, Realmadrid.am