ՄԱՐՍԵԼՈՅԻ ԵՎ ԲԵՆԶԵՄԱՅԻ ՀԵՏԽԱՂՅԱ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
11:30:53 23.01.2012
Մարսելոն «Ատլետիկ Բիլբաոյի» հետ խաղում աչքի ընկավ իր խփած գոլով, որը թիմի գերազանց ջանքերի շնորհիվ էր: Պաշտպանը և Բենզեման խոսել են լրատվամիջոցների հետ խաղից հետո:
Մարսելո. «Սա շատ կարևոր հաղթանակ է մեզ համար: Մենք գնդակի հետ լավ մոտեցում ունեինք և շատ կազմակերպված խաղ ցույց տվեցինք: Մենք գիտեինք, որ դժվար էր լինելու դուրս գալ այնպիսի թիմի հետ, ինչպիսին «Ատլետիկ Բիլբաոն» է»:
«Կարող եք ասել, որ մենք միասնական ենք և ոչ մի տարօրինակ բան չի կատարվում: Սակայն եթե ինչ որ բան այն չի լինում, դա իր ազդեցությունը ունենում է մեզ վրա: Ես ինձ շատ լավ եմ զգում, քանի որ շատ եմ սիրում խաղալ ֆուտբոլ: Ինձ համար միշտ էլ շատ կարևոր է խաղալ «Բեռնաբեուում» այս մարզաշապիկով: Այդ իսկ պատճառով ես միշտ փորձում եմ անել առավելագույնը: Մենք բոլորս էլ պայքարեցինք մինչև վերջ և միայն այն ժամանակ կանգ առանք, երբ մրցավարի սուլիչը ազդարարեց խաղի ավարտը: «Ռեալ Մադրիդը» պայքարում է մինչև վերջ յուրաքանչյուր խաղում և մարզմանը»:
Բենզեմա. «Այս հանդիմպանը մենք դուրս եկանք մեծ թիմի հետ խաղի և կենտրոնացած էինք այդ դժվար խաղում: Սա շատ կարևոր հաղթանակ է: Մոուրինյոն մեծ մարզիչ է և մենք ունենք մեծ թիմ: Մենք մեզ հիանալի ենք զգում և պետք է շարունակենք նույն ոգով` առաջնությունը հաղթելու համար: Մենք ուժեղ ենք և միասնական»: