«Ոչ-ոքին փոխեց խաղի ընթացքը: Գիտակցում ենք, թե ինչ դժվար է լինելու փրկել դրությունը, բայց մեկնելու ենք Բարսելոնա հաղթանակի համար»,-նշել է Ալոնսոն:
Իկեր Կասիլյասի համար ցավալի էր, որ երկրորդ խաղակեսի մեկնարկին գնդակ ընդունեցին սեփական դարպասը, քանի որ հանգստից առաջ մեծ աշխատանք էին կատարել. «Մեզ հաջողվում էր անառիկ պահել սեփական դարպասը, ինչը մեր նպատակներից մեկն էր, բայց ի վերջո մրցակցին հաջողվեց խփել այդ կարևոր գնդակը»: Թիմի դարպասապահը ևս նշեց, որ «Ռեալը» վայր չի դնելու զենքերը և պայքարելու է առաջին խաղում գործած սխալներն ուղղելու համար:
Խաղի ավարտից հետո Իկեր Կասիլյասը նշեց. «Մենք լավ սկսեցինք հանդիպումը, մեկ խաղակես կարողացանք արդյունավետ պաշտպանվել: Հենց սա էր առաջին կեսի մեր նպատակը: Բայց ընդմիջումից հետո «Բարսելոնան» կարողացավ հավասարեցնել հաշիվը՝ փոխելով խաղի ողջ ընթացքը»:
Այն հարցին, թե արդյոք «Բարսելոնան» նաև բարոյական հաղթանակ տոնեց, Կասիլյասը կտրականապես ժխտեց այդ տարբերակը՝ բացատրելով. «Մենք պետք է գործի դնենք մեր զենքերը, ինչպես որ իրենք են անում: Պետք է հավատարիմ մնանք մեր խաղին ու գերազանցնենք ինքներս մեզ, քանի որ մեր նպատակը պայքարելն ու աճելն է»:
Իր հերթին Խաբի Ալոնսոն նշեց, թե որն էր իր համար խաղի ելակետային մասը. «Պատասխան խաղը շատ դժվար է լինելու մեզ համար: Անկասկած ոչ-ոքին փոխեց ողջ խաղը: Մեզ փոքր-ինչ պակասեց վստահությունը, քիչ գոլային պահեր էինք ունենում, իսկ մրցակիցը գնալով աճում էր խաղադաշտում: Հասկանում ենք, որ սեփական հարկի տակ հաղթելը մեծ առավելություն կլիներ մեզ համար: Գիտակցում ենք նաև, թե ինչ դժվար է լինելու պատասխան խաղում, բայց մեկնելու ենք Բարսելոնա հաղթելու նպատակով»:

Armin R.M.,Realmadrid.am