Աշխարահռչակ սպորտային հոգեբաններից մեկը՝ Ռոնդա Քոեն, իր կարծիքն է արտահայտել՝ կապված «Ռեալ Մադրիդ» - «Բարսելոնա» դիմակայությունների հետ:
Դեկտեմբերի տասը, «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտ: Մրցաշրջանի առաջին «Էլ կլասսիկոն»: «Ռեալ Մադրիդն» առաջ է անցել իր հավերժական մրցակցից վեց միավորով ու մնում է հաղթել «Բարսելոնային»՝ վերջնականապես առաջ անցնելու համար:
Շատ մեկնաբաններ հավատացած էին, որ «Ռեալն» այս անգամ կտապալի մեծ հսկային՝ իրականացնելով շատերի ցանկությունը: Առաջատարի փոփոխության մեծ նախապայման կա. Մոուրինյոն խոստանում է հաղթել «Բարսելոնային» «Կլասիկոյից» շատ քիչ ժամանակ առաջ:
Երեսուն վայրկյան անց, թվում էր, թիմը կարողանում է ապացուցել, որ այս անգամ ամեն ինչ այլ է. վերջապես երկար փափագված հաղթության նժարը կվերադառնա Իսպանիայի մայրաքաղաքի արևելյան ափերը երեք անդառնալի մրցաշրջանից հետո:
Բայց բոլորս էլ գիտենք, որ ճակատագիրը սիրում է իր խաղերը խաղալ, խաղալ այնպես, ինչպես չի մտածում մի ամբողջ երկրպագուների բույլ: Թվում էր՝ այս անգամ արդեն «Ռեալը» լուծում է իր առջև դրված խնդիրը՝ ցուցադրելով պայթուցիկ նախաբան: Բայց կատալոնական մարզիչն այս անգամ ևս հաղթեց. առհասարակ նա ունի հրաշալի ցուցանիշ «Ռեալի» դեմ խաղերում՝ 12 խաղ՝ 8 հաղթանակ՝ 1 պարտության դիմաց:
Ընդհանրապես ֆուտբոլում հաղթելուց կամ պարտվելուց բացի կան նաև հաղթած ու պարտված խաղեր: Այդ օրը «Մադրիդը» պարտված էր թվում՝ հաշվի առնելով հոգեբանական իրադրությունը, քան թե ֆիզիկական ու տակտիկական ձգտումը:
Արդյոք «Լոս բլանկոսները» տուժա՞ծ են ինչպես թերարժեքության բարդույթ՝ կանգնելով նման հակառակորդի դեմ, փորձելով հաղթել վերջինիս՝ մոռանալով նրա հոգեհմա խաղը վերջին տարիներին:
Իսկ ահա հիմա, երբ արդեն ամեն ինչ անցյալում է, երբ մոտենում է առաջիկա խաղը, առաջավոր հոգեբաններից մեկը՝ Ռոնդա Քոեն, ով Լոնդոնի՝ Middlesex University սպորտային ինստիտուտի ղեկավարն է, իր կարծիքն է արտահայտել առաջիկա խաղի վերաբերյալ՝ նշելով, որ հոգեբանական տեսանկյունից «Ռեալն» արդեն հասել է այն մակարդակին, որով ի զորու է հաղթել կատալոնական՝ վերջին ժամանակներում անսասան մեքենային:
«Սա, իսկապես, դժվար է կանոնավոր հակառակորդների դեպքում, ինչպես ուղեղի զարգացման օրինաչափությունն է դժվար մեկնել: Սրա մասին խոսելն անգամ հուսահատություն է: Դա մի զգացում է, որ դուք մտածում եք՝ երբեք չեք կարող հաղթել, և այն ձեզ իջեցնում է ներքև՝ չթողնելով խաղալ հաղթական խաղ»:
Բենզեմայի՝ հաշիվը բացելուց հետո «Ռեալը» թուլացրեց զգոնությունը՝ թույլատրելով «Բարսելոնային» շարժվել: Երբ Չավին ջանքեր էր գործադրում՝ ինչ-որ բան անելու, ցանկացած մադրիդցի էլ հասկանում էր, որ թիմը նվաղում է: «Բարսան» ետ եկավ, քանի որ ուներ միտում, իսկ «Ռեալը»՝ ոչ. նրանք հաղթում էին:
«Լավագույն բանը, որ նրանք կարող են անել, իրենց աջակիցներից հնարավորինս վերցնելն է: Պատկերացրեք՝ նրանք ունեն հակառակորդ, որոնք կարող են հաղթել իրենց, և ցույց են տալիս այնպես՝ կարծես անպաշտպան են. հակառակորդն օգտվում է, քանի որ իրենք տեղի են տալիս: Այս է պատճառը, որ նրանք մտածում են խաղալ թիմային խաղ, իսկ իրենք՝ միավորային: Իրենք պետք է աշխատենք միասին, որպեսզի տապալեն հակառակորդին»:
Ռոնդա Քոեն՝ սպորտային հոգեբան.
«Երբ կողքիններդ ցուցադրում են հոգնածություն, ինքնըստինքյան կորցնում ես վստահությունդ: Դուք երբեք չեք մտածում, որ կարող եք հաղթել. ստեղծում եք բացասական էներգիա, որը ձեզ մղում է ներքև: Դժվար չէ ինչ-որ բան մտածել: Մոուրինյոն պետք է մնա ներկայում, մտածի փոխադարձ վստահություն ստեղծելու մասին ու առաջ շարժվի»:
Եվ ի՞նչ Մոուրինյոյի մասին: Ահա Գվարդիոլայի զվարճալի պատասխանը Մոուրինյոյին. «Մոուրինյոն մամուլի սենյակի fu**ing Boss-ն է: Այսպես է արտահայտվել Գվարդիոլան Մոուրինյոյի ու Տիտո Վիլանովայի միջև ծագած վեճից հետո:
Մոուրինյոյի հիմնական զենքը կարող է լինել տակտիկական փոփոխությունը, քանի որ իր պահպանողական տակտիկայով չի հաջողվում արդյունքի հասնել կապտանռնագույնների հետ պայքարում: Մոուրինյոն ընդունակ է հաղթելու, կարծում է հայտնի հոգեբանը:
Ի վերջո նրա խորհուրդը «Ռեալին» մեկն է՝ միշտ համախմբված ու միասնական գործեն, չնվաղեն երբեք. միշտ կարող են ելք գտնել՝ վատ իրավիճակից դուրս գալու համար: Երբեք դժվար չէ մտածել ինչ-որ բան: Մոուրինյոն պետք է ինչ-որ բան մտածի՝ համախմբելու համար ու առաջ շարժվի»:
Իսկ Ռոնալդուն բանալիներից մեկն է՝ չնայած նրա տարօրինակ ձախողումներին, երբ խաղում է Կլասիկոյում, ինչը չես ասի Մեսսիի մասին. նրա մոտ լրիվ հակառակն է: Ըստ հոգեբանի՝ նրա ինքնագոհությունը, ինչպես և իր մարզչի սեփական անձի հանդեպ տածած ինքնագոհությունն է, կտանի իր հետ մինչև գերեզման: Վերջին ժամանակների քննադատությունները խելագարության են հասցրել նրան: Սրա մասին խոսել է նաև Դի Ստեֆանոն՝ ճիշտ գնահատելով հանդիսատեսի կարծիքը. «Հիրավի, նրանք միշտ ճիշտ են»: Եվ, բնականաբար, հաշվի առնելով այս ամենը՝ մեծ հոգեբանական ճնշում է Ռոնալդուի համար, ինչը խանգարում է, որ նա լավ գործի:
«Ռոնալդուն միշտ պետք է մտածի, որ երկրպագուները նրա մասին էլ են մտածում: Երբ լինի այս հատկությունը, կլինի նաև երկրպագուների աջակցությունը. դա նրան մեծ բան կտա՝ վստահություն: Մենք բոլորս էլ տատանվում ենք ժամանակ առ ժամանակ, բայց Մոուրինյոն պետք է նրան հնարավորություն տա՝ շարժվել, գնալ ամեն գնդակի, պայքարել, անել ամեն ինչ ու, վերջապես, խաղալ պահի համար»:
«Մադրիդը» պետք է մտածի, որ ցանկացած պահի կարող է իջնել ու ոսկու փոխարեն՝ արծաթ ստանալ: Սրա բացակայությունն այն անջրպետն է, որը պետք է հանել նրանց գաղափարներից: Նրանց հինգ միավորի առավելությունը նշանակում է, որ կատալոնական թիմը հնարավորություն ունի շրջանցելու նրանց: Խնդիրն իրենց մրցակցի մեջ չէ, իրենց մեջ է...
Fenomeno, ©Realmadrid.am