Այս օրերին Հայաստանում բնակվող ֆուտբոլասերներին մտահոգող թիվ մեկը հարցն այն է, թե արդյոք հայկական հեռուստաալիքները հեռարձակելու են Իսպանիայի գավաթի խաղարկության շրջանակներում չորեքշաբթի գիշերը կայանալիք «Ռեալ Մադրիդ» – «Բարսելոնա» հանդիպումը:
Մեր ունեցած տեղեկություններով Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը ակտիվ բանակցություններ է վարում խաղը հեռարձակելու ուղղությամբ, սակայն դեռևս հստակ չէ, թե արդյոք խաղը կցուցադրվի Առաջին ալիքով, թե ոչ:
Կարող են ուրախանալ բոլոր նրանք, ովքեր հնարավորություն ունեն դիտել ռուսական «ՆՏՎ»-ի ալիքները: Երկու կիսաեզրափակիչներն էլ կցուցադրվեն NTV плюс Футбол 2 – NTV-плюс HD Sport ալիքներով: Մեկնաբանը Վասիլի Ուտկինն է:
Հիշեցնենք, որ հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով 01:00-ին է:
Բացի այդ, հավատարիմ մնալով մեր կայքի սկզբունքներին, մենք նույնպես պատրաստվում ենք ցուցադրել այդ հանդիպումը, իհարկե, ուղիղ հեռարձակմամբ: Կայքում, ինչպես սովորաբար, տեղադրված կլինեն բազմաթիվ հղումներ, որպեսզի մեր այցելուները կարողանան ընտրել իրենց ինտերնետային արագությանը համապատասխանող հեռուստաալիք:
Fenomeno, ©Realmadrid.am