«Ռեալի», «Չելսիի» ու «Բավարիայի» նման գերակումբները հետաքրքրություն են ցուցաբերում «Ռիվեր Փլեյթի» երիտասարդ տաղանդի՝ Լուկաս Օկամպոսի նկատմամբ: Թիմերը խաղացողին ձեռք բերելու նպատակով դիմել են ակումբի նախագահ Դանիել Պասարելային:
Պասարելան ներկա է գտնվել Ցյուրիխում տեղի ունեցած միջոցառմանը ու հնարավորություն է ունեցել զրուցելու թիմերի ներկայացուցիչների հետ:
''Ole''-ի հաղորդմամբ՝ 17-ամյա հրաշամանուկը եղել է քննարկման հիմնական թեման: Թերթը պնդում է, որ «Ռեալ Մադրիդը», «Չելսին», «Բավարիան» և «Վալենսիան» խորապես հետաքրքրված են խաղացողով ու ցանկանում են տեսնել նրան իրենց թիմում:
Սակայն «Ռիվեր Փլեյթի» ղեկավարությունը՝ հանձին փոխնախագահի պնդում է, որ խաղացողին ոչ մի տեղ չի պատրաստվում վաճառել. նա վաճառքի ենթակա չէ. «Օկամպոսը մնալու է, որովհետև նա չի վաճառվում»,- ասված է պաշտոնական հայտարարությունում:
©Realmadrid.am