Մադրիդի «Ատլետիկոն» պատրաստվում է առաջարկ անել «Ռեալ Մադրիդին»՝ արգենտինացի Գագոյին ձեռք բերելու նպատակով: Թիմը պատրաստվում է գնել խաղացողին ամռանը:
Գագոն «Ռեալին» է միացել 2006 թվականին, և մարզիչ Ժոզե Մոուրինյոյի համաձայնությամբ՝ վարձավճարով հանդես է գալիս իտալական «Ռոմայի» կազմում: Նա թիմին պետք է միանա հունիսին:
©Realmadrid.am