ՎԻԴԵՈ 2012/ REALMADRID.AM-Ը ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է. ՆԱ ԹՈՒՅԼ ՉԻ ՏԱ ԿԱՐՈՏԵԼ ՌՈՆԱԼԴՈՅԻՆ
19:08:25 10.01.2012
Երբ մի փառահեղ երևույթը հեռանում է, սրտիցդ մասնիկ է պոկվում, քանզի ցանկացած փառահեղ բան ստիպում է իրենով հիանալ, գրավում է բոլորիս: Այո՛, բոլորիս ու անխտիր: Մի՞թե կար աշխարհում մի մանուկ կամ պատանի, ո՞վ չէր ուզում ունենալ Լուիզ Նազարիո Դե Լիմա ՌՈՆԱԼԴՈՅԻ սանրվածքից կամ էլ նրա պես ֆուտբոլ խաղալ: Լուիզը բոլորի երազանքն է եղել տարիներ շարունակ:
Առաջին տողերս բնականաբար վերաբերվում էին հենց Ռոնալդոյին… փառահեղ, մեծագույն ու անհասանելի գրեթե բոլորի համար: Երբ մեր հերոսներից մեկը ուղիղ հինգ տարի առաջ հեռացավ «Ռեալից», միլիոնների հոգին տխրեց, իսկ միլիոնավոր «ռոսոներիներինը»՝ ուրախացավ: Դե Լիման գնաց, տարիներ անց հեռացավ նաև ֆուտբոլից ու իրեն կրկին տեսավ «Ռեալում», ընդգկվելով Պերեսի խորհրդականների մեջ: Մինչ այդ նա բացահայտել էր նաև մեր մյուս տաղանդավոր հերոսին…
Կարիմ Բենզեման երիտասարդ է, ծնվել է Ֆրանսիայում: Երազել է հագնել սպիտակ մարզաշապիկը՝ այն մարզաշապիկը, որը հագել են նրա կուռքեր Զիդանն ու Ռոնալդոն: Պատանու երազանքը կարծես թե ավելի քան իրականացած կարելի է համարել: Եթե որևէ մի ֆուտբոլիստ կա աշխարհում, ում դուր չէր գա համեմատվել Ռոնալդոյի հետ, ապա նա պարզապես չկայացած գոռոզամիտ է: Բենզեման համեստությամբ ասում է, որ նա շատ հեռու է լինել այնպիսի մեծություն ինչպիսի Ռոնալդոն էր:
Եթե փորձենք համեմատել նրանց զուտ արտաքինով ու ֆիզիկական պատրաստականությամբ, ապա կարող ենք մի փոքր խեղդել Ռոնալդոյի հանդեպ մեր կարոտը, որը առկա է բոլորիս հոգիներում: Չնայած ամուր ու պինդ կառուցվածքին, նրանք կարող են այնպես թեթևությամբ շրջանցել լավագույն պաշտպաններին, ինչպես երեխաներին: Ռոնալդոյի համար կապ չուներ սուր անկյուն է, ձախ ոտքով է, հեռվից է. նա գոլեր էր խփում ցանկացած դիրքից, ինչը նկատվում է նաև Կարիմի մոտ: Գլխապտույտ առաջացնող ոտքերի շարժումներով հնարքը Ռոնալդոյից անցել է Բենզեմային, ինչպես գեներով կարող էր հորից անցնել որդուն: Ու մի փոքր էլ համեմատենք նրանց կարիերաները: Եթե հիշում եք, 2002-ին, երբ Ռոնալդոն տեղափոխվեց Մադրիդ, նա վերցրեց 11 համարի մարզաշապիկը, քանի որ սիրելի համարը կրում էր Մորիենտեսը: Բենզեմայի դեպքում էլ, «Ինը» համարը արդեն երկու շաբաթ էր, ինչ պատկանում էր Ռոնալդուին: Ընդամենը մեկ մրցաշրջան ոչ հարազատ թվով և վերջ: Նրանք յոթ տարվա տարբերությամբ փոխեցին իրենց համարները ու այժմ «Բեռնաբեուն» շնորհավորում է Բենզեմայի գոլերը, ով կրում է բոլոր ժամանակների թերևս մեծագույն ու անհասանելի գոլահարի շապիկը:
Կայքի վիդեոէդիթոր Հարութ Այնտապյանը, ով այսօր նշում է իր 17 ամյակը, չի զլացել իր համար կարևոր օրը պատրաստել այս գեղեցիկ տեսանյութը: Երկու երնեկ մի տեղ լինում է՝ Բենզեմա+Ռոնալդո...