Պեպեն և Ալոնսոն պատասխանեցին լրագրողների տված հարցերին.
Պեպեն արձանագրեց թիմի հիանալի խաղը. «Եվս մեկ հաղթանակ: Շատ հիանալի է, որ շարունակում ենք նույն ոգով առաջ շարժվել: Թիմում համատեղ աշխատանքի շնորհիվ կարողացանք յոթ գնդակ ուղարկել հակառակորդի դարպասը: Շատ լավ է, որ կարողացանք հաղթահարել «Օսասունայի» արգելքը և վաստակեցինք հերթական երեք միավորները, ինչը չէի ասի անցյալ մրցաշրջանում, երբ «Օսասունան» մեզնից խլեց այդքան կարևոր միավորներ: Ուրախ եմ այս առիթով: Պաշտպանական գիծը ևս հոյակապ է իրեն դրսևորում: Բոլորն էլ շատ արդյունավետ են գործում, բայց այսօր ես կարողացա տարբերվել նրանցից՝ գոլի հեղինակ դառնալով»,- նշել է «Ռեալի» պաշտպանը, ով այսօր իրեն զգում էր ինչպես հարձակվող:
«Շատ եմ կարևորում Ռոնալդուի դերը թիմում: Նա, իրոք, թիմին օգնում է առավելագույն ուժերով: Օգնում է վաստակել կարևոր երեք միավորը»,- ավարտել է Պեպեն:
Վերջում Ալոնսոն ևս մեկնաբանել է «Օսասունայի» դեմ խաղը. «Շատ ուրախ եմ թիմի հաղթանակի համար, սակայն առավել ուրախ եմ իմ գործընկերոջ՝ Շահինի համար: Նրա համար շատ լավ դեբյուտի հանդիպում ստացվեց: Սկզբնական շրջանում նրա համար դժվար կլինի, բայց այս ընթացքում ես հասցրել եմ ճանաչել նրա խաղը և համոզված եմ, որ մենք շատ լավ կհամագործակցենք այդ դիրքում»,- ավարտել է Ալոնսոն:

Գոքոր 08, Realmadrid.am