«Սանտիագո Բեռնաբեուում» կայացավ հերթական տուրի հանդիպումը: Գեղեցիկ խաղ ստացվեց ու, որ ամենակարևորն է, գոլառատ: Եվ ավելի կարևորն այն է, որ այդ գոլերի մեծ մասը հայտնվեցին հյուրերի դարպասում: Հեթ-տրիկի հեղինակ դարձավ Ռոնալդուն, դուբլ գրանցեց Բենզեման, մեկական անգամ աչքի ընկան Իգուաինը ու Պեպեն: 3 Գոլային փոխանցում կատարեց Դի Մարիան, 2 փոխանցում՝ Արբելոան: Հատկանշական է նաև այն, որ այս խաղում առաջին անգամ «Ռեալի» գույները պաշտպանեց Նուրի Շահինը, ով դաշտում անցկացրեց մոտ 25 րոպե: