Նոյեմբերի 10-ին ու 14-ին Ռիկարդո Կական չի կարողանա օգնել իր երկրի ազգային հավաքականին Գաբոնի ու Եգիպտոսի հավաքականների հետ խաղերում մկանային վնասվածքի պատճառով: Այդ մասին հայտնել է «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն:
«Կական չի խաղա «Օսասունայի» հետ ու բաց կթողնի Բրազիլիայի հավաքականի խաղերը: Նա պարզապես չի հասցնի վերականգնվել: Նա պետք է մնա այստեղ ու մոտ 15 օր վերականգնողական աշխատանքներ կատարի»,- մեջբերում է Մոուրինյոյի խոսքերը Reuters-ը:
Հիշեցնենք, որ 2010 թվականի աշխարհի առաջնությունից հետո Կական առաջին անգամ հրավիրվել էր ազգային հավաքական:
Գևոր, Realmadrid.am