Օդաչու Հելդեր Ռոդրիգեսը, թենիսիստ Ռուի Մաչադոն ու ձյուդոիստ Ժուան Պինան Ռոնալդու հիմնական մրցակիցներն են:
Մրցանակը շնորհվելու է նոյեմբերի 8-ին Էստորիլում:
Կրիշտիանու Ռոնալդուն հավակնում է ճանաչվել Պորտուգալիայի 2011թ. լավագույն մարզիկը: Մրցանակը շնորհվելու է նոյեմբերի 8-ին, բայց, դրանից առաջ՝ հոկտեմբերի 27- ին, կհրապարակվեն 5 հիմնական հավակնորդների անունները:
Ռոնալդուի հիմնական մրցակիցներն են օդաչու Հելդեր Ռոդրիգեսը, թենիսիստ Ռուի Մաչադոն ու ձյուդոյի աշխարհի երկակի չեմպիոն Ժուան Պինան:
Նոյեմբերի 8-ին արդեն տասնվեցերորդ անգամ կշնորհվի այս մրցանակը: Քվեարկությունը կսկսվի հոկտեմբերի 27-ից մինչև վերը նշված օրը: Casino de Estoril-ում հավաքված հանդիսատեսը նույնպես հնարավորություն կունենա իր ձայնը տալ հավակնորդներից մեկին:
Armin R.M.,Realmadrid.am