«Չվհատվեցի, երբ հայտնվեց Վարանեն, քանի որ մենք կազմում լինելու հավասար շանսեր ունենք»,-նշել է Ալբիոլը:
Ռաուլ Ալբիոլը վերագտել է Վիսենտո դել Բոսկեի վստահությունն ու այժմ հավաքականի իր խաղընկերների հետ պատրաստվում է Չեխիայի ու Շոտլանդիայի հավաքականների հետ առաջիկա խաղերին: Սակայն «Ռեալում» Ալբիոլն այս տարի այնպես չմեկնարկեց, ինչպես կցանկանար: Այնուամենայնիվ, վալենսիացի պաշտպանը լավատեսորեն է տրամադրված. «Այս մրցաշրջանում դեռևս շատ խաղաժամանակ չեմ ստանում, բայց շարունակում եմ աշխատել, որպեսզի հարկ եղած դեպքում արդարացնեմ մարզչի սպասելիքները: Իհարկե դժվար է հաստատվել հիմնական կազմում, սակայն բոլոր դեպքերում չէի ուզենա հեռանալ «Ռեալից»: Բացի այդ, ոչ ոք ինձ չի ասել, որ ուզում են վաճառել ինձ»:
Երևում է, որ Մոուրինյոն վստահում էր երիտասարդ Վարանեին. «Չվհատվեցի, երբ հայտնվեց Վարանեն, քանի որ մենք կազմում լինելու հավասար շանսեր ունենք: Ֆուտբոլում պահանջվում է ջանք չխնայել ու լավ աշխատել: Մրցաշրջանը նոր է մեկնարկել, դեռ շատ ժամանակ ունեմ մարզավիճակս բարելավելու համար: Երբեք խնդիրներ չեմ ունեցել Մոուրինյոյի հետ»:
Armin R.M.,Realmadrid.am