Որակազրկումը կգործի միայն Սուպերգավաթի խաղերին:
Բացի որակազրկումից, երկու մարզիչներն էլ պետք է 600 եվրո տուգանք վճարեն:
Երկու թիմերը կարող են 10 օրվա մեջ բողոքարկել որոշումը:
Առաջնության կոմիտեն արդեն հրապարակել է Իսպանիայի Սուպերգավաթի պատասխան հանդիպմանը «Նոու Կամպ» մարզադաշտում տեղի ունեցած միջադեպի մասին որոշումը: Վճռվել է, որ Մոուրինյոն կորակազրկվի երկու խաղով, իսկ Վիլանովան՝ մեկ:
Ալֆրեդո Ֆլորեսը՝ կոմիտեի նախագահը, բոլոր փաստերն ու հանգամանքները հաշվի առնելով, հրապարակել է «Ռեալի» գլխավոր ու «Բարսելոնայի» երկրորդ մարզչին սպասվող պատիժները:
Գրեթե հաստատվել էր, որ Մոուրինյոյի արարքը հրահրված էր Տիտո Վիլանովայի կողմից, այդ պատճառով վերջինս նույնպես անպատիժ չմնաց: Կարգապահական օրենսգրքի 123-րդ հոդվածի խախտման համար Ժոզե Մոուրինյոն որոկազրկվել է երկու խաղով: Տիտո Վիլանովան հրահրել էր «Ռեալի» մարզչի այդ քայլը, ինչը ևս համարվում է այդ նույն 123-րդ հոդվածի խախտում: «Ռեալն» ու «Բարսելոնան» իրավունք ունեն 10 օրվա ընթացքում բողոքարկել որոշումը:
Հիշեցնենք, որ այս որակազրկումները ուժի մեջ են միայն Սուպերգավաթի խաղերի ժամանակ: Այնպես որ, երկու մարզիչներն էլ կարող են հանգիստ տեղավորվել իրենց նստարաններին Լա լիգայի ու Արքայական գավաթի խաղերին:
Բացի որակազրկումներից, Մոուրինյոն ու Վիլանովան պարտավոր են 600 եվրոյի տուգանք վճարել: Մյուս կողմից էլ, «Ռեալին» տուգանել են 180 եվրոյով, իսկ «Բարսելոնային»՝ 90-ով:
Armin R.M.,Realmadrid.am