Տիտո Վիլանովան կարող է պատժվել մեկ խաղով կամ տուգանքի տեսքով նախազգուշացում ստանալ:
Իսպանիայի Սուպերգավաթի հանդիպման ժամանակ տեղի ունեցած հայտնի միջադեպը կրկին քննարկման առարկա է դարձել: Հիշեցնենք, որ ժոզե Մոուրինյոն խառնաշփոթ իրավիճակում թեթև հարված էր հասցրել Գվարդիոլայի օգնական Տիտո Վիլանովային: Ինչպես սեպտեմբերի 22-ին հաղորդել էր «Մարկան», այս «գործով» զբաղվով քննիչը մտադիր էր Մոուրինյոյի արարքը որակել որպես թեթև խախտում, և պատժել 2-3 հանդիպում որակազրկմամբ:
Առաջնության կոմիտեն, որը նախագահում է Ալֆրեդո Ֆլորեսը, այսօր կարող է հրապարակել իր որոշումը՝վերջնականապես վերջ տալով «Ռեալի» ու «Բարսելոնի» միջև կայացած հանդիպման ընթացքում տեղի ունեցած այս անախորժ դրվագի խոսակցություններին:
Կարծիք կա, որ Մոուրինյոն նման հարված հասցրեց Վիլանովային վերջինիս հրահրումների հետևանքով, այդ իսկ պատճառով պորտուգալացի մարզչին դժվար թե տուգանք սպառնա: Հավանական է, որ նա կորակազրկվի 2-3 խաղով: Այսպիսով, Մոուրինյոյի ճակատագիրն այժմ Ալֆրեդո Ֆլորեսի ձեռքերում է, որը շուտով կհրապարակի իր որոշումը:
Կարևոր է ընդգծել, որ արարքին թեթև խախտման բնույթ տալու հետևանքով Մոուրինյոն որակազրկումը կկրի միայն տվյալ մրցաշարում, այսինքն՝ապագա Սուպերգավաթի խաղերում, և ոչ թե Լա լիգայում կամ Արքայական գավաթում:
Ինչ վերաբերում է Տիտո Վիլանովային՝ Պեպ Գվարդիոլայի օգնականին, ապա նրան սպառնում է մեկ խաղի որակազրկում կամ թեթև տուգանք: Նա նույնպես որակազրկումը կկրի միայն Սուպերգավաթի հանդիպման ժամանակ:
Armin R.M.,Realmadrid.am