«Ռեալի» կազմում անցկացրած երկու մրցաշրջանի ընթացքում Կրիշտիանու Ռոնալդուն բացի գոլահարի տաղանդից ապացուցել է նաև, որ հիանալի տեսնում է խաղադաշտն ու արդյունավետ փոխանցումներ կատարում:
Ռոնալդուի գոլային հոտառությունն այլևս զարմանք չի առաջացնում: Պորտուգալացի հարձակվողը կարող է գոլի հեղինակ դառնալ ցանկացած դիրքից և տարբեր եղանակներով՝ երկու ոտքերով, գլխով, ընթացքից և այլն: Բայց Ռոնալդուն գնալով ապացուցում է, որ բացի գոլահար լինելուց, օժտված է ֆանտաստիկ գոլային փոխանցումներ կատարելու կարողությամբ: «Էսպանյոլի» հետ խաղում պորտուգալացին երկու հիանալի գոլային փոխանցում կատարեց: Այդ խաղից հետո «Ռեալի» կազմում պաշտոնական հանդիպումներում Ռոնալդուի գոլային փոխանցումները թիվը հասավ 21-ի:
Երկու մրցաշրջանից մի փոքր շատ խաղալով «Ռեալի» կազմում` Կրիշտիանու Ռոնալդուն պաշտոնական խաղերում 95 գոլի հեղինակ է դարձել: Նա կարողացավ գերազանցել Լա լիգայի լավագույն ռմբարկուների սահմանած ռեկորդները՝40 գնդակ հեղինակելով ազգային առաջնությունում: Բայց պորտուգալացին ապացուցեց, որ ոչ միայն գոլեր խփելով է օգնում իր թիմին: Նա արդեն 21 գոլային փոխանցում է կատարել «Ռեալի» կազմում:
Ռոնալդուն գոլային արդյունավետ փոխանցումներ է կատարում բոլոր մրցաշարերում: Այդ փոխանցումներից 16-ը կատարել է Լա լիգայի խաղերում՝3-ը այս մրցաշրջանում: «Էսպանյոլի» հետ խաղում երկու փոխանցում կատարեց` հավասարվելով նախորդ մրցաշրջանում իր լավագույն ցուցանիշին, որը գրանցեց «Ալմերիայի» հետ խաղում: Չեմպիոնների լիգայում Ռոնալդուն 4 գոլային փոխանցում է կատարել, և ևս մեկը՝ Արքայական գավաթի շրջանակներում:
Armin R.M.,Realmadrid.am