«Ռեալի» մարզաշապիկով գոլ խփելը իսկական հաճույք է ինձ համար: Իհարկե այդ գոլերը չէին լինի առանց խաղընկերներիս օգնության»,-նշել է պորտուգալացին «Մարկայի» կողմից կազմակերպված արարողության ժամանակ:
Կրիշտիանու Ռոնալդուն «Մարկայի» կողմից արժանացավ Պիչիչիի մրցանակին՝որպես անցած մրցաշրջանի Լա լիգայի շրջանակներում ամենաշատ գնդակ խփած ֆուտբոլիստ: Արարողությունը տեղի ունեցավ Palacio de Cibeles-ի բյուրեղյա սրահում:
«Ռեալի» պորտուգալացի գոլահարը այս տիտղոսին արժանացավ 41 գոլ ցուցանիշի շնորհիվ, որը ռեկորդային է մրցանակի պատմության մեջ: «Մեծ պատիվ է այս մրցանակին արժանանալը: «Ռեալի» մարզաշապիկով գոլ խփելը իսկական հաճույք է ինձ համար: Իհարկե այդ գոլերը չէին լինի առանց խաղընկերներիս օգնության»:
Palacio de Cibeles-ի բյուրեղյա սրահում Կրիշտիանու Ռոնալդուն ստացավ Պիչիչիի իր առաջին մրցանակը: Պորտուգալացին նաև ռեկորդ է սահմանել՝ 41 գնդակով գերազանցելով Լա լիգայի պատմության մեջ եղած նախորդ ռմբարկուներին: Ռոնալդուն 10 գնդակով գերազանցել է Մեսսիին, 21 գնդակով՝ Ագուերոյին ու Նեգրեդոյին, որոնք համապատասխանաբար զբաղեցնում են երրորդ ու չորրորդ տեղերը:
ՊԻՉԻՉԻԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄ 2010/11
Ֆուտբոլիստներ
Գոլեր
Ոտքով
Գլխով
11 մետրից
Տուգանայիններ
Ռոնալդու
41
26
4
8
3
Մեսսի
31
25
1
4
1
Ագուերո
20
19
-
1
-
Նեգրեդո
20
13
3
4
-
Ռոսի
18
12
1
4
1
«Շնորհակալ եմ մեր մարզչին ու խաղընկերներիս, քանի որ առանց նրանց այս ամենը իրականություն չէր դառնա: Մեծ պատիվ է այս մրցանակին արժանանալը, ինչպես նաև «Ռեալի» մարզաշապիկով գոլեր խփելը»: Պորտուգալացին խոսեց նաև «էսպանյոլի» դեմ տարած հաղթանակից ու իր կատարած երկու գոլային փոխանցումներից: «Գոլային փոխանցումները նույնպես իմ պարտականությունների մեջ են մտնում: Ֆուտբոլում անհնարին բան չկա, և միգուցե մի օր գերազանցեմ իմ իսկ սահմանած ռեկորդը: Աշխատում եմ հնարավոինս շատ օգնել իմ թիմին, ընդհանրապես ամբողջ թիմով օգնում ենք միմյանց: Սա է տիտղոսներ նվաճելու բանաձևը»:
Ռոնալդուն «Ռեալի» 13-րդ ֆուտբոլիստն է, որ արժանանում է Լա լիգայի լավագույն ռմբարկուի կոչմանը: Առաջինը եղել է Օլիվարեսը, իսկ Նիստելրոյը վերջինը՝մինչև Ռոնալդուն: Այդ ֆուտբոլիստների շարքում կարելի է հանդիպել այնպիսի անուններ, ինչպիսիք են Պահինյոն, Դի Ստեֆանոն, Պուշկաշը, Ամանսիոն, Խուանիտոն, Ուգո Սանչեսը, Բուտրագենիոն, Սամոռանոն, Ռաուլն ու Ռոնալդոն:
Ուգո Սանչեսը, տեսնելով, թե ինչպես է Ռոնալդուն գերազանցում իր ռեկորդը, գովերքի խոսքեր է ասել պորտուգալացու հասցեին. «Նա մեծագույն ֆուտբոլիստ է, որը ամեն անգամ ապացուցում է իր տաղանդն ու ուժը: Հուսով ենք, որ այս մրցաշրջանում նրա գոլերը չեմպիոնություն կբերեն թիմին»: Սոկոն ու Խենտոն նույնպես գովեցին Ռոնալդուին. «Նա պարզապես ֆենոմեն է, պատմության մեջ մտած ֆուտբոլիստ»,-նշել է առաջինը: «Նա լավագույնն է: Ռոնալդուն ամբողջական ֆուտբոլիստ է, կարողանում է փայլել բոլոր առումներով»,-նշել է Խենտոն: