«Վարանեի մեջ ինձ ամենից շատ զարմացնում է այն, որ այս տարիքում ընդհանրապես վախ չի զգում, ինչը բնական կլիներ նրա դեպքում»:
Ֆրանսիական ‘Le Parisien’-ին տված հարցազրույցում Զինեդին Զիդանը խոսել է «Ռեալում» հանդես եկող իր երկու հայրենակիցների՝ Կարիմ Բենզեմայի ու Ռաֆայել Վարանեի մասին. «Նա Ֆրանսիայի ամենատաղանդավոր ֆուտբոլիստն է»,-նշել է Զիդանը Բենզեմայի մասին:
Վարանեի ու թիմին նրա ադապտացվելու մասին Զիդանը ասել է. «Նրա մեջ ինձ ամենից շատ զարմացնում է այն, որ այս տարիքում ընդհանրապես վախ չի զգում, ինչը բնական կլիներ նրա դեպքում: «Ռեալում» խաղում է այնպես, ինչպես դա անում էր «Լենսում»: Սա շատ դրական կողմ է նրա համար, ու օգտակար է թիմին հարմարվելու գործում: Երբ նորեկ խաղացողը հայտնվում է «Բեռնաբեուի» պես մեծ ու հայտնի խաղադաշտում, հուզվում է, վախ ու անվստահություն է զգում: Բարեբախտաբար, այս ամենը Վարանեի հետ ընդհանրապես կապ չունի»:
Armin R.M.,Realmadrid.am