«Շաբաթը վատ տրամադրությամբ էինք սկսել, սակայն կարողացանք հիանալի ավարտի հասցնել այն»,-նշել է ժոզե Մոուրինյոն:
Մամլո ասուլիսի սրահում Մոուրինյոն ընդգծեց «Կոռնելյա էլ Պրատ» մարզադաշտում տարած հաղթանակի կարևորությունը նաև հոգեբանական առումով:
«Շաբաթը վատ տրամադրությամբ էինք սկսել, սակայն կարողացանք հիանալի ավարտի հասցնել այն: Սա շատ կարևոր էր մեզ համար, քանի որ այպիսով ավելի ենք գիտակցում մեր արժեքն ու որակը: Երեք անհաջող խաղերից հետո կարողացանք հաղթահարել դժվար էտապն ու շաբաթը ավարտել 3 հաղթանակով ու 13 գնդակով: «Ուրախ եմ թիմի համար, ինչպես նաև այն ֆուտբոլիստների, ովքեր ոչ միշտ են խաղում, օրինակ Ալբիոլի, Արբելոայի ու Լասի: Նրանք նույնպես շատ լավ դրսևորեցին իրենց»:
ժոզե Մոուրինյոն գոհ էր իր սաների ցուցադրած խաղից, ինչի արդյունքում նրանք կարողացան կարևոր հաղթանակ տոնել բարդ հակառակորդի հետ խաղում: «Մինչ երկրորդ գնդակը խփելը, մրցակիցը բավականին վտանգավոր էր գործում ու քիչ էր մնում հավասարեցներ խաղի հաշիվը: Իգուաինը շատ կարևոր է թիմի համար ու մեծ աշխատանք է տանում խաղադաշտում: Ռոնալդուն երկու հիանալի գոլային փոխանցում կատարեց, և ընդհանրապես, բոլորը աշխատում էին մեկ ուղղությամբ՝ հաղթանակի հասնել ու երեք միավոր վաստակել»:
Մոուրինյոն խոսեց նաև «էսպանյոլի» խաղի մասին. «Մեծ տարբերություն չկա պարտվել 0-1 թե ավելի խոշոր հաշվով: «էսպանյոլը» հասկացավ դա ու սկսեց ռիսկի դիմել, քանի որ կորցնելու ոչինչ չուներ: Իհարկե այս ամենի արդյունքում մեզ ավելի շատ տարածք տրվեց ու կարողացանք ամրապնդել հաջողությունը: Կարևորն այն է, որ հերթական երեք միավորը վաստակեցինք: Գոհ եմ թիմի խաղից ինչպես թիմային առումով, այնպես էլ անհատական: Պետք է ընդծեմ ,որ «էսպանյոլը» բավականին լավ դիմադրություն ցույց տվեց ու բարդ մրցակից էր մեզ համար, իսկ այդպիսի մրցակիցներին հաղթելն, իհարկե, ավելի հաճելի է»:
Պորտուգալացի մարզիչը ցանկացավ շնորհավորել նաև «Լևանտեին», որը 6 հաղթանակից հետո մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է երկրորդ տեղը: «1 միավորը մնում է 1 միավոր, չի կարող դառնալ 10: Մինչ առաջատարներից միավորների տարբերությունը նվազագույնն է, շատ չեմ մտահոգվում մրցաշարային հարցերով: Բնականաբար կուզենայինք առաջին տեղում լինել, բայց տարբերությունը մեծ չէ: Այն թիմը, որ լիովին արժանի էր իր զբաղեցրած տեղին ու գովերքներին, «Լևանտեն» է: Նրանք հիանալի մրցաշրջան են անցկացնում»:
Որպես ամփոփում Մոուրինյոն նշեց, որ սայթաքելն այնքան ցավալի չէ, եթե կարողանում ես արագ վեր կենալ. «Ֆուտբոլը մնում է ֆուտբոլ, և անհնար է միշտ անսխալ գործել: Կարևորը արագ ուշքի գալն է: Սանտանդերում ոչ-ոքի խաղալուց հետո կարողացանք թերթել էջն ու առաջ շարժվել: Հետո երկու հանդիպում անկցացրինք սեփական հարկի տակ ու ևս մեկ անգամ համոզվեցինք, որ երկրպագուների աջակցությունը անչափ կարևոր է թիմի համար»:

Armin R.M.,Realmadrid.am