«Ռեալի» երկու ֆուտբոլիստները ողջունեցին հյուրանոցում հավաքված երկրպագուներին:
Մեսութ Օզիլն ու Մարսելոն հանդիպեցին Բարսելոնայի “Juan Carlos I” հյուրանոցում հավաքված երկրպագուներին. ստորագրություններ բաժանեցին ու լուսանկարվեցին նրանց հետ: Երկուսն էլ հաճույք ստացան այդ հանդիպումից. զգացին երկրպագուների աջակցությունն ու խանդավառությունը:
Օզիլն ու Մարսելոն ստորագրում էին իրենց իսկ մարզաշապիկների, պոստերների, գնդակների վրա, ինչպես նաև լուսանկարվում էին իրենց հավատարիմ երկրպագուների հետ: Այդ հանդիպումը հաճելի էր ինչպես երկրպագուների, այնպես էլ ֆուտբոլիստների համար:



Armin R.M.,Realmadrid.am