Ռոնալդուն Կատալունիայում բնակվող մադրիդիստների կողմից ճանաչվել է անցած մրցաշրջանի «Ռեալի» լավագույն ֆուտբոլիստ:
«Ռեալի» երկրպագուները թիմի գլխավոր ու ամենաթանկ արժեքներից են: Նրանք մեծ աջակցություն են ցուցաբերում իրենց սիրելի թիմին ինչպես սեփական հարկի տակ խաղերում, այնպես էլ հյուրընկալվելիս: Կրիշտիանու Ռոնալդուն լավ է գիտակցում դա, ու օգտվեց իրեն ընձեռված առիթից, հանդիպեց իրենց հյուրանոցում հավաքված երկրպագուներին: Նրանք պատահական չէին եկել հյուրանոց: Կատալոնցի երկրպագուների կողմից Ռոնալդուն ճանաչվել էր անցած մրցաշրջանում «Ռեալի» լավագույն ֆուտբոլիստ: Պորտուգալացին շատ երախտապարտ էր այդ կոչման համար:
«Այս կոչմանն արժանանալը մեծ պատիվ է ինձ համար»,-նշել է Ռոնալդուն`ստորագրություններ բաժանելով ու լուսանկարվելով երկրպագուների հետ: Պորտուգալացու ուշադրությունը գրավեց հատկապես տարիքով ամենափոքրիկ երկրպագուն, որն ընդամենը 5 ամսեկան էր:
Կառլոս Գարսիան` Կատալունիայի ֆուտբոլասերների պաշտոնական ներկայացուցիչներից մեկը, Ռոնալդուին հանձնեց նախատեսված մրցանակը: Այս փոքրիկ արարողության համար լավ առիթ դարձավ այն, որ «արքայական» թիմը գտնվում էր Բարսելոնայում`«Էսպանյոլի» հետ հանդիպման համար: Այպիսով, Կրիշտիանու Ռոնալդուն քվեարկության արդյունքում Կատալունիայում ապրող մադրիդիստների կողմից ճանաչվել էր անցած մրցաշրջանում «Ռեալի» լավագույն ֆուտբոլիստ:




Armin R.M.,Realmadrid.am