«Կական և Օզիլը միշտ ուզում են վերահսկել գնդակը, և ինձ դուր եկավ անցած խաղում կատարած նրանց աշխատանքը»,-նշել է Մոուրինյոն:
Մոուրինյոն հանդիպեց լրագրողներին «Էսպանյոլի» հետ խաղի նախօրեին:
«Լավ է, երբ խաղը լավ ես սկսում, բայց ես նաև սիրում եմ, որ դարպասապահը փրկի թիմին հենց առաջին իսկ րեպեներին, ինչպես դա եղավ «Այաքսի» հետ խաղում: Մենք 2 խաղ հաղթեցինք, և բոլոր բացասական խոսակցությունները նախորդ խաղերի վերաբերյալ ցրվեցին»:
«Բեզեման չի կարողանա խաղալ այս խաղում վնասվածքի պատճառով և նույնիսկ կարող է բաց թողնել «Բետիսի» հետ խաղը»:
«Իգուաինը մեկնարկային կազմում էր մեկ շաբաթ առաջ «Ռայոյի» դեմ խաղում և գոլ խփեց: Չես կարող համեմատել 2 խաղացողների, երբ մեկը ունեցել է ֆանտաստիկ մինչմրցաշրջան, իսկ մյուսը նոր է ապաքինվել վնասվածքից և գրեթե չի խաղացել մինչմրցաշրջանում: Իգուաինը մնում է Իգուաին, և նրա խաղը գերազանց է: Մենք սպասում ենք, որ նա գոլեր խփի, և մրցակիցները գիտեն, որ նա կարող է դա անել:
«Ինձ դուր եկավ Կակայի և Օզիլի համագործակցությունը նախորդ խաղում: Նրանք գնդակ պահեցին, իսկ թիմին մնում էր հանգիստ լիներ և վերագտնել իր վստահությունը: Ես իրոք շատ հավանեցի նրանց խաղը: Կական ֆանտաստիկ ֆուտբոլիստ է, ով շատ դժվարությունների միջով անցավ վերջին ժամանակներս: Մենք ուզում ենք, որ նա վերգտնի իր լավագույն մարզավիճակը և ուրախ լինի: Պետք է ջուրը չգցենք այն աշխատանքը, որ կատարել ենք նրա հետ միասին»:
«Վարանեն մեկնարկային կազմում հայտնվելեւ մեծ շանսեր ունի: 18 տարեկանի համար շատ դժվար է ցուցադրել ավելին, քան նա անում է հիմա: Նա շատ լավ է հարմարվում ճնշմանը և շատ պիտանի խաղացող է: Բայց, իհարկե, դեռ պետք է բարելավի իր խաղը»:
«Ալթինթոփը արդեն լավ է զգում իրեն, բայց լավ մարզավիճակում չէ, քանի որ նա չմասնակցեց մինչմրցաշրջանին և ապաքինվեց վնասվածքից: «Այաքսի» դեմ խաղում անցկացրած րոպեները դրա հատուցումն էին և պետք է խթանեն նրան ավելի լավ խաղալ: Մենք ակնկալում ենք, որ շուտով Շահինը ամբողջովին կապաքինվի, և հաջորդ 2 շաբաթները կնպաստեն դրան, քանի որ մենք չենք խաղալու այդ ընթացքում»:
«Ես շատ ուրախ եմ թիմի վետերանների ասածների համար: Նրանք են կերտում թիմի պատմությունը, և պատիվ է նրանցից լսել, որ պետք է պայքարել անարդարության դեմ և խաղալ հաղթանակի համար մինչև վերջ: Ես համամիտ եմ նրանց հետ: Ես հաճախ եմ խոսում Պերեսի հետ և գիտեմ, թե նա ինչ է ուզում: Թիմը կարող է ունենել ավելի լավ մարզիչ, քան Ժոզե Մոուրինյոն է, կարող է ունենել ավելի լավ խաղացողներ, բայց չի կարող ունենալ ավելի լավ նախագահ, քան Պերեսն է»:
Երեկ մենք պետք է ունենայինք առավոտյան և երեկոյան մարզումներ, բայց միայն առավոտյան մարզումն արեցինք: Իմ մտերիմներից մեկը ինձ ասաց, որ այդ ժամանակը կարող ենք օգտագործել այլ կերպ և խնջույք կազմակերպել: Եվ այդպես ես որոշեցի, որ մենք կարող ենք բարբիքյու վայելել»:




Lusine, Realmadrid.am