RealArbeloa | «ՄԵՆՔ ՀԱՄԱԽՄԲՎԱԾ ԵՆՔ ՈՒ ՈՒԶՈՒՄ ԵՆՔ ՀԱՂԹԵԼ ԲՈԼՈՐ ՄՐՑԱՇԱՐԵՐՈՒՄ»
18:37:10 01.10.2011
«Մոուրինյոյի բնավորությունը մեզ համար շատ կարևոր է: Մենք շատ բախտավոր խաղացողներ ենք, որ աշխատում ենք նրա ղեկավարությամբ ու ցանկանում ենք շարունակել հենց նրա հետ»:
RealmadridTV-Ի Real... հաղորդման հերթական հյուրը Ալվարո Արբելոան էր: Կեյ Մյուրեյի հետ Ալվարոն քննարկեց մրցաշրջանի ընթացքը, խոսեց նախորդ տարի նվաճած արքայական գավաթի ու աշխարհի չեմպիոն դառնալու մասին, ինչպես նաև կիսվեց այս մրցաշրջանից իր ակնկալիքներով:
Բարև, Ալվարո՛, շնորհակալ ենք, որ համաձայնվեցիր գալ: Դու եկար այն ժամանակ, երբ թիմը արդեն իսկ վաստակել է 6 միավոր Չեմպիոնների լիգայում: Դուք ոչ մի գոլ չեք ընդունել: Եվ սա ընդամենը երկու խաղից հետո: Դուք հիմա D խմբի առաջատարն եք ու մեկ ոտքով 1/8 եզրափակչում եք: Ո՞րն է Եվրոպայում նման ուժեղ մեկնարկի գրավականը: Բոլորս էլ գիտենք, որ շատ կարևոր է լավ մեկնարկելը: Շատ կարևոր է հաղթել առաջին երկու-երեք խաղերը, քանի որ դրանից հետո դու ավելի հանգիստ ես քեզ զգում: Դրանք քեզ ավելի շատ փորձ է տալիս մրցաշարում, այնպես որ դրանք իրոք շատ կարևոր են: Մենք հիմա լավ վիճակում ենք:
Ինչպե՞ս եք գնահատում այս մրցաշրջանում ՉԼ-ում ձեր շանսերը: Մենք գիտենք, որ դա շատ բարդ մրցաշար է, որտեղ պետք է մրցես տարբեր թիմերի դեմ, բայց մենք վստահ ենք մեր ուժերի վրա: 6 միավոր ունենալով հաջորդ խաղը խաղալը իսկապես հեշտացնում է մեր գործը:
Հետո պետք չէ մոռանալ Լա լիգայի մասին: Նախորդ մրցաշրջանում թիմը նորից շատ մոտ էր չեմպիոնությանը: Ինչպե՞ս եք գնահատում թիմի շանսերը այս տարի: Գիտենք, որ Լա լիգայում հաղթելը հեշտ չէ, քանի որ այստեղ կան շատ ուժեղ թիմեր: «Բարսելոնա»-ն ուժեղ մրցակից է, բայց մենք համախմբված ենք ու ուզում ենք հաղթել Լա լիգան: Մենք հիմա շատ ավելի լավ ենք խաղում, քան նախորդ տարի: Կարծում եմ, պետք է շարունակենք նույն ոգով ու նայենք միայն մեր առաջիկա խաղերին ու մեր ցուցադրած ֆուտբոլին:
Նախորդ մրցաշրջանում Մոուրինյոյի ղեկավարությամբ թիմը երկու մրցաշարերում գնաց այնքան առաջ, որքան որ չէր գնացել վերջին 8 տարիներին: Դուք կարողացաք հաղթել Copa del Rey-ը: Ինչպիսի՞ զգացում էր եզրափակչում «Բարսելոնային» հաղթելը ու գավաթին տիրանալը: Դա հիասքանչ էր: Ես դեռ շատ լավ հիշողություններ ունեմ այդ խաղից: Դա շատ լավ էր: Ես ուզում եմ ամեն տարի նման հաղթանակների հասնել թե գավաթային խաղերում, թե՛ առաջնությունում, թե՛ Չեմպիոնների լիգայում, քանի որ դա աննկարագրելի զգացում է: Ես ուզում եմ այդ ամենը նորից կրկնել:
Այդ օրը ու դրան նախորդած 9 ամիսները իրոք շատ հաջողակ էին Ձեր համար: Դուք Իսպանիայի հավաքականի կազմում հաղթեց աշխարհի առաջնությունում: Դա մի մրցաշար է, որտեղ ցանկացածը երազում է նման հաջողության հասնել: Ի՞նչ զգացում է դա: Դա երազանք էր, որ իրականացավ: Դա շատ հատուկ պահ էր: Դա շատ կարևոր էր ամբողջ երկրի ու հատկապես մեզ համար: Կարծում եմ, երբեք չեմ մոռանա այդ պահերը, քանի որ դրանք շատ հատուկ էին Իսպանիայի ու ֆուտբոլիստների համար:
Մի քիչ պատմեք Անգլիայում անցկացրած ժամանակի մասին: Դուք «Ռեալ»-ի այն քիչ խաղացողներից եք, ով խաղացել է Անգլիայի պրեմյեր լիգայում: Ինչպե՞ս էր ամեն ինչ «Լիվերպուլ»-ում: Ես այնտեղ անցկացրել եմ երկուսուկես տարի ու շատ լավ հիշողություններ ունեմ: Ամեն ինչ Լիվերպուլում շատ լավ էր՝ թիմը, երկրպագուները, քաղաքը... Ինձ համար աշխարհում ամենալավ բաներից մեկը «Էնֆիլդ»-ում խաղալն է: Դա մեծ փորձ է: Միակ բանը, որ իրոք կարող եմ հաստատել, այն է, որ ես այնտեղ հիանալի ժամանակ եմ անցկացրել ու ուզում եմ շնորհակալություն հայտնել «Լիվերպուլ»-ի երկրպագուներին աջակցության համար:
Դուք «Ռեալ»-ի ակադեմիայի սան եք: «Դեպորտիվո»-ում ու «Լիվերպուլ»-ում խաղալուց հետո Դուք վերադարձաք «Ռեալ», բայց արդեն որպես հիմնական թիմի խաղացող: Ի՞նչ էր դա Ձեզ համար: Բոլոր կանտերանոների համար էլ հատուկ զգացում է առաջին թիմի կազմում խաղալը: Երբ խաղում ես կանտերայի թիմերից մեկում, հասկանում ես, թե ինչքան դժվար է առաջին թիմ հասնելը, այնպես որ դա շատ հատուկ է ինձ համար: Ես հիմա իրոք ուրախ եմ, որ խաղում եմ աշխարհի լավագույն ակումբի կազմում: Ես ինձանից հաճույք եմ ստանում:
Ձեր՝ Մադրիդ վերադառնալուց մեկ տարի անց թիմ եկավ Ժոզե Մոուրինյոն: Երբ նա այստեղ մեր հյուրն էր, մենք հարցրեցինք, թե նրա գալուց ի վեր ո՞վ է թիմի այն խաղացողը, որ ամենաշատն է տպավորել իրեն, ու նա տվեց հենց Ձեր անունը: Նա ասաց, որ Դուք խաղացողների այն տիպից եք, որ բոլոր մարզիչների համար ցանկալի են, քանի որ միշտ կարելի է Ձեր վրա հույս դնել: Ինչպիսի՞ զգացում է Ժոզե Մոուրինյոյի պես մարզիչ ունենալը ու նրանից քո հասցեին նման խոսքեր լսելը: Ժոզե Մոուրինյոն իրոք շատ կարևոր մասնագետ է: Մենք բոլորս էլ գիտենք դա: Ես նրան համարում եմ աշխարհի լավագույն մարզիչներից մեկը ու կարող եմ նրանից շատ բաներ սովորել: Նրա բնավորությունը իսկապես մեզ համար շատ կարևոր է: Մենք շատ բախտավոր խաղացողներ ենք, որ խաղում ենք նրա ղեկավարությամբ ու ցանկանում ենք շարունակել անել դա:
Անցած տարի մենք տեսանք մի քանի խաղացողների, որոնց նա բերեց թիմ, ու որոնք շատ արագ աճեցին, ինչպես Մեսութ Օզիլը: Ի՞նչ կարծիք ունեք այն խաղացողների մասին, ովքեր եկել են, ու ինչպե՞ս են նրանք առաջընթաց գրանցել այստեղ: Նրանք շատ որակյալ խաղացողներ են: Մեսութը ֆանտաստիկ խաղացող է, ինչպես և Սամի Խեդիրան, Խոսե Կալյեխոնը ու Նուրի Շահինը: Թիմում 25 խաղացողներից 23-ը մեծ խաղացողներ են, այնպես որ ես կարծում եմ, որ մենք ունենք լավ թիմ:
Նախորդ երկու մրցաշրջաններում, ինչպես նաև այս միջմրցաշրջանում, մենք տեսանք, թե ինչքան լավ էր «Ռեալ»-ը խաղում պաշտպանությունում, կիսապաշտպանությունում ու հարձակման գծում: Այս տարի նույնպես Դուք կարևոր խաղացող եք լինելու թիմի համար: Ինչքանո՞վ ես մոտիվացված այս տարի: Ես շատ լավ եմ ինձ զգում ու ուզում եմ միշտ օգնել թիմին: Կարծում եմ, մենք վստահ ենք մեր ուժերին ու պետք է շարունակենք աշխատել նույն ոգով: Նույնը վերաբերում է նաև ինձ: Տիտղոսներ հաղթելու համար պետք է ամեն օր տքնաջան աշխատել:
Այս մրցաշրջանում ի՞նչ սպասելիքներ ունեք անձնական ու թիմային տեսանկյուններից: Որպես խաղացող ուզում եմ շատ խաղերում խաղալ ու օգնել թիմին: Կարծում եմ, դա միակ բանն է, որ խաղացողները ուզում են անել: Թիմային տեսանկյունից ուզում եմ հաղթել բոլոր մրցաշարերում. գիտենք, որ անչափ դժվար է լինելու, բայց մենք կփորձենք:
Շատ լավ: Շնորհակալ ենք տրամադրած ժամանակի համար, Ալվարո՛: Ձեզ էլ շնորհակալություն: