Շատերը նշում են, որ ներկայիս ֆուտբոլը կորցրել է իր հմայքը և ձգողականությունը, որ տարիներ առաջ պայքարն ավելի գրավիչ և ազնիվ էր… Չանդրադառնալով այս՝ երկու տարբեր եզր ունեցող հարցին՝ Realmadrid.am-ը երկարատև դադարից հետո ձեզ է ներկայացնում համաշխարհային ֆուտբոլի երկու գլխավոր հարստություններին, որոնք հարկ լինելու դեպքում, մոտակա 6-7 տարիների ընթացքում միայնակ կարող են պահպանել հետաքրքրությունը ֆուտբոլի նկատմամբ: Ճիշտ է այն միտքը, որ յուրաքանչյուր ժամանակաշրջան ծնում է իր տաղանդներին, որոնք տարբեր են մնացածից, որոնք բռնել են հանճարի վերածվելու ուղին, որոնք անընդհատ պայքարի մեջ են, որոնք ունակ են հաղթել նույնիսկ իրենք իրենց: Այսպիսին են այսօրվա մեր երկու հերոսները՝ մեր հակառակորդ թիմի՝ «Բարսայի» անհերքելի առաջատարը՝ Լեոնել Մեսսին և համաշխարհային ֆուտբոլի լսարանը իր անձի կարևորությամբ, իր կերպարի ոչ միանշանակությամբ երկու տարբեր ճակատների բաժանած տղան, Մադրիդի «Ռեալի» առաջատարը՝ Կրիշտիանու Ռոնալդուն: Իսկ անդրադառնալու գլխավոր պատճառը աշխարհի լավագույն վիդեոմեյքերներից՝ Ռուսաստանը ներկայացնող Վլադիսլավ Շերեմետայի հերթական երկու ֆանտաստիկ վիդեոներն են, որոնց սցենարները յուրահատուկ փայլ և հմայք են հաղորդում Լեոի և Կրիշտիանուի գործողություններին: Իսկ Realmadrid.am-ի այցելուներին մնում է միայն դիտել և հաճույք ստանալ այդ ամենից: