Ներկայիս ‹‹Ռեալը›› ակումբի պատմության մեջ գոլային առումով ամենաարդյունավետ թիմն է: Վերջին անգամ նման արդյունքներ գրանցվել էր 1954-1957թ. ընթացքում, երբ թիմը մարզում էր Պեպե Վիլյալոնգան:
‹‹Ռեալը›› ապացուցում է, որ լավագույն պաշտպանությունը հարձակումն է: Ժոզե Մոուրինյոյի թիմը ակումբի պատմության մեջ Լա լիգայում ամենաարդյունավետ գոլային միջինն է գրանցում`ամեն խաղում 2.74 գնդակ:
Ինչպես բացատրում է Marca-ն, Մոուրինյոյի գլխավորած թիմն արդեն գերազանցել է նաև սեփական ռեկորդը`դառնալով ակումբի պատմության մեջ գոլային ամենաարդյունավետ թիմը: Վերջին անգամ նման արդյունքներ գրանցվել էր 1954-1957թ. ընթացքում, երբ թիմը մարզում էր Պեպե Վիլյալոնգան: Այս տարիների ‹‹Ռեալը›› միջինը 2.56 գնդակ էր խփում`Դի Ստեֆանոյի, Խենտոյի, Ռիալի, Օլսենի և ուրիշների շնորհիվ:
Հիշեցնեք, որ այդ տարիների թիմը 2 անգամ դարձել էր Լա լիգայի հաղթող, 2 անգամ Եվրոպայի գավաթակիր, և կրկին 2 անգամ նվաճել էր Լատինական գավաթը:
Armin R.M.,Realmadrid.am