‹‹Ռեալի›› ֆուտբոլիստներն ու մարզչական շտաբը վայելեցին Ciudad Real Madrid-ում կազմակերպված փոքրիկ խնջույքը:
Շաբաթվա նախավերջին մարզումից հետո Ժոզե Մոուրինյոն իր ֆուտբոլիստներին ու օգնականներին հրավիրեց Ciudad Real Madrid`բարբեկյու ուտելու ու ակտիվ հանգիստ վայելելու: Հավաքույթը անցավ ուրախ ու հարազատ մթնոլորտում, ինչը ևս մեկ անգամ հաստատեց թիմում տիրող ներդաշնակ հարաբերությունները: Ծիծաղ, կատակներ, երաժշտություն, հաճելի մթնոլորտ. այս ամենը անկասկած դրական ազդեցություն կունենա թիմի վրա ‹‹Էսպանյոլի›› դեմ առաջիկա խաղին: