HalaMadrid TV MOBILE

ԲԼՈԳ - «ԷԼ ԿԼԱՍԻԿՈՆԵՐՆ» ՈՒ ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐԸ
02:38:50 30.07.2011

Ներկայացնում ենք մեր կայքի այցելուներից մեկի՝ teddy madrid-ի բլոգային գրառումը՝ նվիրված «Էլ Կլասիկոյին»: Հարգելի´ այցելուներ, նշենք նաև, որ դուք բոլորդ ևս կարող եք այսպիսի մտքի շարադրանք հղել կայքի ԲԼՈԳ բաժնում, իսկ գրառումը՝ կայքի անձնակազմի կողմից հավանության արժանանալու դեպքում անպայման կհայտնվի գլխավոր էջում:



Բավական է մի փոքր կայծ, որպեսզի հսկայական հրդեհ բռնկվի երկու հակառակորդ ճամբարների միջև: Սա տեղափոխենք ֆուտբոլային աշխարհ: Այսօր մեզ մոտ ֆուտբոլով հետաքրքրվող և ֆուտբոլասեր մասսայի շրջանում այդ հակառակորդ ճամբարները կազմում են Մադրիդի «Ռեալի» և «Բարսելոնայի» երկրպագուները: Դա բնական է. խոսքը գնում է համաշխարհային ֆուտբոլի երկու գրանդ-ակումբների մասին, որոնք ունեն երկրպագուների՝ տասնյակ միլիոնների հասնող հսկայական բանակներ ամբողջ աշխարհում: Դրանից անմասն չէ նաև Հայաստանը: Մենք՝ հայերս, ֆուտբոլասեր ազգ ենք և, նամանավանդ, վերջին տարիներին մեր ազգային հավաքականին և որոշ չափով նաև մեր երկրի ֆուտբոլային ակումբներին երկրպագելուց բացի, մենք հակում ունենք հետևելու համաշխարհային, մասնավորապես՝ եվրոպական ֆուտբոլային տենդենցներին և երկրպագելու եվրոպական այս կամ այն հեղինակավոր ակումբի: Մեզ մոտ, թերևս, ամենաշատը երկրպագում են «Բարսելոնային» կամ Մադրիդի «Ռեալին», իսկ այս թիմերի միջև խորը հակամարտությունը և արդեն պատմական դարձած ոխերիմ թշնամանքը, որտեղ բացի ֆուտբոլից մեծ դեր է խաղում քաղաքական գործոնն առհասարակ, հայտնի է անգամ ֆուտբոլով շատ քիչ կամ ընդհանրապես չհետաքրքրվողներին՝ չհաշված մյուս մրցաշարերը: Միայն Իսպանիայի Լա Լիգայի շրջանակներում այս երկու թիմերը գոնե երկու անգամ բախվում են միմյանց, և այսպես կոչված՝ «Էլ Կլասիկոները» կամ «Սուպերկլասիկոները» ամենաթեժ ու բուռն քննարկումներն են առաջացնում, որոնք երկրպագուների շրջանում երբեմն վերածվում են իսկական կոնֆլիկտի: 2011թ-ի ապրիլը, թերևս, չի էլ մոռացվի ֆուտբոլասերների կողմից: Սովոր լինելով մինիմալ քանակությամբ՝ 2 «Էլ Կլասիկոների»՝ մենք միայն ապրիլ ամսին ականտես եղանք միանգամից չորս «Էլ Կլասիկոյի»: Խաղերից առաջ հնչող ոգևորիչ կոչերը ու իրենց սիրելի թիմերի հաղթանակի մեջ վստահ երկրպագուների ոգևորությունը հասկանալի է և նորմալ, բայց այն, ինչ կատարվում է խաղերից հետո, նման է իսկական ներկայացման: Հանուն արդարության պետք է նշել, որ վերջին տարիների «Էլ կլասիկոներին» «Բարսան» փայլուն է հանդես գալիս ու հասնում արդյունքի, երբեմն անգամ առանց մեծ ջանքերի՝ էլ ավելի մեծացնելով խնդիրը «Ռեալի» համար, որն ամեն կերպ փորձում է կոտրել սառույցը ապացուցելու համար, որ «Մադրիդը» հանձնվողներից չէ, դրա հետ միասին նաև «Բարսայի» անպարտելիության մասին կարծրատիպը: Նախորդ մրցաշրջանի առաջին «Էլ Կլասիկոյում» «Բարսելոնան» սեփական հարկի տակ հերթական անգամ պարտության մատնեց «Ռեալին» և այն էլ այնպիսի հաշվով, որն իսկական շոկ էր մադրիդիստների համար: Դրանից հետո բարսամաններից շատերը իրենց թիմի հաղթանակով ուրախանալու փոխարեն նետվեցին ծաղրելու «Ռեալի» երկրպագուներին: Տարբեր սոցկայքերը հեղեվեցին այդ մասին ստատուսներով: Մադրիդիստներն, իհարկե, ետ չէին մնում: Ժամեր տևող բանավեճային պայքարում ի վերջո «Էդ չէ՞ր ձեր «Ռեալը»» արտահայտությանը պատասխանում էին. «Մենք պաշտոնապես 20-րդ դարի լավագույն ակումբն ենք...» Այս ամենը տեսնելով՝ նախ մտածում էի՝ ի՞նչ իմաստ ունեն նման դատարկ վեճերն ու երանի տալիս ավագ ֆուտբոլասեր սերնդին, որոնք միգուցե հիշեն «Ռեալի» կամ «Բարսայի» լրիվ այլ ժամանակներ, այլ ֆուտբոլիստներ ու այլ ֆուտբոլ, բայց, հաստատ, յուրահատուկ հանգստությամբ են հետևում խաղերին ու հաճույք ստանում, գուցե նաև ժպտում մեր՝ երիտասարդներիս թեժ վեճերի ու կոնֆլիկտի համար: Կգա նաև այն ժամանակը, երբ մենք ինքներս կհայտնվենք նրանց տեղում, իսկ այդ վեճերը չեն մարի այնքան ժամանակ, քանի դեռ կան «Ռեալն» ու «Բարսան», գուցե նրանց միջև թշնամանքը մի փոքր թուլանա այն ժամանակ, երբ մեղմանա երկու ժողովուրդների՝ իսպանացիների ու կատալոնացիների միջև թշնամանքը, բայց վերանալ՝ դժվար թե: «Բարսելոնայի» տիեզերական ֆուտբոլի մասին խոսում էին բոլորը, մինչև այն օրը, երբ Լա Լիգայի երկրորդ «Էլ Կլասիկոյի» ժամանակ խաղադաշտ դուրս եկավ այն «Ռեալը», որը չէր մտածում միայն ռևանշի մասին, այլ դուրս եկավ խաղալու իր մեժ ներուժով, բարձր խաղամակարդակով և ցույց տալով այն մարզչի ձեռագիրը, որը դրանից ընդամենը մեկ տարի առաջ պայքարից դուրս էր թողել նույն «Բարսելոնային»՝ ՉԼ-ի մրցաշարում: Խաղն ավարտվեց ոչ ոքի՝ 1-1: «Մադրիդը» չհաղթեց, բայց նաև չպարտվեց: Դա արդեն ուրախանալու առիթ էր, և հող նախապատրաստեց այդքան սպասված հաղթանակի համար, ինչն էլ չուշացավ. ընդամենը օրեր անց հաղթելով «Բարսային»՝ «Ռեալը» նվաճեց Իսպանիայի Արքայական գավաթը՝ այն տիտղոսը, որն անվանակից է հենց իրեն՝ «Արքայական» ակումբին: Թեպետ արդեն ՉԼ-ի շրջանակներում մյուս երկու «Էլ Կլասիկոներում» «Ռեալը» խաղաց մեկ ոչ ոքի և մեկ անգամ էլ պարտվեց՝ դուրս մնալով գավաթի համար պայքարից, (իսկ միգուցե ամեն ինչ այլ կերպ լիներ, եթե խաղից չհեռացվեր Պեպեն), բայց դա էլ արդեն բավական էր մեզ՝ համբերատար մադրիդիստներիս համար՝ հուսալու, որ շուտով մերը կլինի ՉԼ-ի տասներոդ հոբելյանական և այնքան բաղձալի գավաթը: Շատ ժամանակ չի անցել այս իրադարձություններից և նորից մոտենում է «Էլ Կլասիկոն»: Օգոստոսի 14-ին և 17-ին այս երկու ակումբները դուրս կգան իրար դեմ՝ վիճարկելու Իսպանիայի «Սուպերգավաթը»: Դե իսկ մեզ՝ Մադրիդիստներիս մնում է սպասել այդ օրվան և հավատալ, որ հաղթանակի նժարը կթեքվի մեր կողմը:

 

ՄԵՆՔ ԵՆՔ ՄԱԴՐԻԴԸ, ՄԵՆՔ ԵՆՔ ՉԵՄՊԻՈՆԸ:


teddy madrid, ©realmadrid.am 

 

Աղբյուրը՝ Realmadrid.am
Կարդացվել է 4058 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

Գրանադա

2

4 : 1

6

2

Բետիս

2

3 : 0

6

3

Վիլյառեալ

2

3 : 2

4

4

Սելտա

2

2 : 1

4

5

Խետաֆե

1

1 : 0

3

6

Վալենսիա

2

5 : 4

3

7

Օսասունա

2

2 : 1

3

8

Կադիս

2

2 : 2

3

9

Ռեալ Սոսյեդադ

2

1 : 1

2

10

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

1

0 : 0

1

Ամբողջական աղյուսակը

ԼԱ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

12/09 18։00

Էյբար

0 : 0

Սելտա

12/09 20։30

Գրանադա

2 : 0

Ատլետիկ Բիլբաո

12/09 23։00

Կադիս

0 : 2

Օսասունա

13/09 16։00

Ալավես

0 : 1

Բետիս

13/09 18։00

Վալյադոլիդ

1 : 1

Ռեալ Սոսյեդադ

13/09 20։30

Վիլյառեալ

1 : 1

Հուեսկա

13/09 23։00

Վալենսիա

4 : 2

Լևանտե

Հետաձգված

Ատլետիկո Մադրիդ

 : 

Սևիլիա

Հետաձգված

Բարսելոնա

 : 

Էլչե

Հետաձգված

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

 : 

Խետաֆե

Լա Լիգայի խաղացանկը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

18/09 23:00

ՊՍԺ

3 : 0

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

18/09 23:00

Բավարիա

3 : 0

Ցրվենա Զվեզդա

18/09 23:00

Շախտյոր

0 : 3

Մանչեսթեր Սիթի

18/09 23:00

Դինամո Զագրեբ

4 : 0

Ատալանտա

18/09 23:00

Ատլետիկո Մադրիդ

2 : 2

Յուվենտուս

18/09 23:00

Բայեր Լևերկուզեն

1 : 2

Լոկոմոտիվ Մոսկվա

17/09 23:00

Զալցբուրգ

6 : 2

Գենկ

17/09 23:00

Նապոլի

2 : 0

Լիվերպուլ

17/09 20:55

Ինտեր

1 : 1

Սլավիա Պրահա

17/09 23:00

Բորուսիա Դորտմունդ

0 : 0

Բարսելոնա

17/09 20:55

Լիոն

1 : 1

Զենիթ

17/09 23:00

Բենֆիկա

1 : 2

Լեյպցիգ

17/09 23:00

Չելսի

0 : 1

Վալենսիա

17/09 23:00

Այաքս

3 : 0

Լիլ

ՉԼ խաղացանկը և խմբային աղյուսակները

ՄԱՐԶԱԴԱՇՏ
A visual look at Di Stéfano!

ՀԱՐՑՈՒՄ
Հետաքրքի՞ր են «Ռեալի» մրցակիցների մասին նորությունները
Այո, պետք է հետևել նաև մրցակիցների «անցուդարձին»
Օրվա մեջ 1 հատը բավական է
Ոչ, չի հետաքրքրում
Արդյունքներ

Հարցումների արխիվ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
WE ARE KINGS OF EUROPE!
ԶԱՐԿԵՐԱԿ
Աշխարհի առաջնություն 2018

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ / ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
17:11:13 28.08.2020
17:09:02 28.08.2020
15:24:25 23.08.2020
Նախորդ մրցաշրջանի գլխով գոլերը
19:51:23 13.08.2020
Տաղանդաշատ Ռոդրիգոն
19:44:10 12.08.2020
Կուրտուայի տպավորիչ մրցաշրջանը
15:24:00 07.07.2020
Վինիսիուսը՝ Tiktok-ում

Այլ տեսանյութեր

ՊԻՉԻՉԻ ԶԱՄՈՌԱ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԱԿՈՒՄԲԻ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
Ֆուտբոլիստ
Գ (11մ.)
Ֆուտբոլիստ
Գոր.
Գ
Խ
Ֆուտբոլիստ
Փոխ.
Ֆուտբոլիստ
Ընդ.
ԻԱ
ՉԼ
Գվ.
Մեսի
Բարսելոնա
25 (5)
Տիբո Կուրտուա
Ռեալ Մադրիդ
0,59
20
34
Մեսի
Բարսելոնա
21
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
27
21
5
1
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
21 (5)
Օբլակ
Ատլետիկո
0,71
27
38
Օյարսաբալ
Ռեալ Սոսյեդադ
11
Ռամոս
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
13
11
2
0
Ժերար Մորենո
Վիլյառեալ
18 (1)
Ունայ Սիմոն
Ատլետիկ
0,88
29
33
Կասորլա
Վիլյառեալ
9
Ռոդրիգո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
7
2
4
1
Լուիս Սուարես
Բարսելոնա
16 (1)
Դավիդ Սորիա
Խետաֆե
0,97
37
38
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
8
Կրոս
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
5
4
1
0
Ռաուլ Գարսիա
Ատլետիկ Բիլբաո
15 (7)
Վացլիկ
Սևիլիա
0,97
31
32
Սուարես
Բարսելոնա
8
Կազեմիրո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
4
3
1
0
ՏԻՏՂՈՍՆԵՐ

20-րդ դարի լավագույն ակումբ
1

ՖԻՖԱ-ի ակումբային գավաթ
4

ՈՒԵՖԱ-ի
գավաթ
2

Եվրոպայի սուպերգավաթ
4

Միջմայրցամաքային գավաթ
3

Իսպանիայի սուպերգավաթ
11

Չեմպիոնների
լիգա
13

Արքայական
գավաթ
19

Իսպանիայի առաջնություն
33