Երևանի ժամանակով 11:55 րոպեին Ժոզե Մոուրինյոն բելգիացի հայտնի փաստաբան Ժան-Լուի Դյուպոնի ու «Ռեալի» իրավաբան Ալվարո Գարսիա Ալամանի ուղեկցությամբ ժամանել է ՈՒԵՖԱ-ի շտաբ բնակարան:
Մոուրինյոն ամեն ինչ պատմել է, ինչից հետո դուրս է եկել, բայց ոչ մի մեկնաբանություն չի թողել, քանի որ դեռևս չգիտի որոշումը, որը պարզ է դառնալու օրվա ընթացքում:
Նա ժամանել է 8:55-ին Ժան Լուի Դյուպոնի, «Ռեալի» իրավաբանական կորպուսի նախագահ Խավիեր Լոպես Ֆարեի ու ակումբի իրավաբան Ալվարո Գարսիա Ալամանի ուղեկցությամբ:
Մոուրինյոն կրկնել է այն հայտարարությունները, որ արել է «Բարսելոնայի» հետ խաղից հետո, ինչի համար ավելի ուշ տուգանվել էր 50,000 եվրոյով ու որակազրկվել 5 խաղով: Այս ամենի նպատակը մարզչի որակազրկումը կրճատելն ու նրա հայտարարությունների «շատ լուրջ» պիտակումը պարզաբանել էր: Մոուրինյոն իրեն պաշտպանել է խոսքի ազատության իրավունքով ու որոշ փաստերով:
Օրվա ընթացքում պետք է պարզ դառնա որոշումը: Եթե այն որևէ դրական փոփոխություն չունենա, մարզիչը դիմելու է TAS (միջազգային մարզական դատարան):
Գևոր, Realmadrid.am