HalaMadrid TV MOBILE

ՄՈՈՒՐԻՆՅՈ. «ԵՍ ԳՈՀ ԵՄ ԹԻՄԻՑ, ԱՅՆ ՏԱՍԸ ՏԱՐՎԱ ԱՊԱԳԱ ՈՒՆԻ»
20:52:31 12.07.2011

Իմ նպատակն այս մրցաշրջանում այն է, որ երկրպագուները հպարտանան իրենց սիրելի թիմով:

Ժոզե Մոուրինյոն շուտով մեկնարկում է իր գլխավորությամբ երկրորդ մրցաշրջանը: Մարզիչը էքսկլյուզիվ հարցազրույց է տվել RealmadridTV-ին և Realmadrid.com-ին, ԱՄՆ-ում, որտեղ իր թիմը մինչմրցաշրջանային հատված է անցկացնելու:

Ինչպե՞ս անցավ ձեր արձակուրդը:

Այն կարճ էր, բայց շատ հաճելի: Ես անցկացրեցի 15 երջանիկ օր:

Դուք ուշ մեկնեցիք արձակուրդ, բայց գո՞հ էք ժամանակաշրջանից, որը անցկացրեցիք թիմում:

Ինձ դուր եկավ ամեն ինչ,  քանզի այն անցավ շատ արագ, իսկ որևէ երազանք չունեի, արձակուրդին իրականացնելու համար: Մեծ օգուտ էր աշխատել անձամբ նախագահի և Խոսե Անխել Սանչեսի հետ միասին: Ինձ դուր է գալիս նախագահի վերաբերմունքը ակումբի և նրա ապագայի վերաբերյալ: Ես կարծում եմ նա ցանկանում է հեղափոխությն կատարել, ակումբը դարձնելով լավագույնը: Խոսե Անխելը նման է ինձ: Նա մի քանի օր է ինչ թիմում է, սակայն մենք  զրուցում ենք տեքստային նամակների ու Էլ.փոստի շնորհիվ մինչև երեկո: Նա ճիշտ է չի խոում անձնականից, սակայն  մտածում է թիմի և իր աշխատանքի մասին օրը քսանչորս ժամ: Ես նրան շատ սիրեցի:

Այս մրցաշրջանը շատ կարևոր էր, քանզի այն ծնունդ տվեց նոր նախագծի՝ կապված «Ռեալի» հետ:

Յուրաքանչյուր մրցաշրջան կարևոր է յուրովի: Նոր սիստեմը նպատակ ունի հզորացնել «Ռեալը», ոչ թե նոր բարդություններ ստեղծել: Մենք պետք է ներշնչանք և դինամիկա հաղորդենք  նոր կառույցին: Պետք է վստահենք մարդկանց, ովքեր լավագույնս կարող են անել իրենց գործը ու նոր մեթոդներով աշխատեն: Ես շատ ուրախ եմ, որ տեսնում եմ իրենց գործում լավագույն մասնագետներին թիմում: Համագործակցությունը  աշխատանքի արդյունք է:

Զինեդին Զիդանը կարծես թե ավելի մեծ դեր է ստանում ակումբի նոր քաղաքականության մեջ:

Ինձ շատ է դուր գալիս, որ նա աշխատում է մեզ հետ և որ նա անձամբ է որոշել փոխել իր դերը թիմում ու անմիջականորեն աշխատել մեր կողքին: Հավատում եմ, որ նա կարող է օգնել մեզ:  Զիդանը շատ բան է սովորեցրել մեզ և շատ բան էլ սովորել է: Նա լավագուններից է ֆուտբոլի պատմության մեջ և երկար տարիներ կմնա իր դիրքում: Շատ կարևոր է եղել նաև «Ռեալ Մադրիդի» համար: Ներկայիս թիմը երջանիկ է, որ աշխատելու է նրա հետ:

Արդյո՞ք ձեզ բավարարում են այս տարվա ձեռքբերումները:

Հեշտ չէ ձեռք բերել նոր խաղացողների: «Ռեալը» այժմ ունի շատ ուժեղ թիմ ու մենք կարող ենք ցանկալի արդյունքերի հասնել գալիք մրցաշրջանում: Որոշեցինք հզորացնել կազմը: Կոենտրաոն քսաներեք տարեկան է՝ նրանից մեկ տարի փոքր է  Կալյեխոնը: Շահինը նույնպես շատ երիտասարդ է, իսկ Վարանեն ընդհանրապես տասնութամյա երեխա է: Կարծում եմ մեր ձեռքբերումներն արդեն բավական են մեծ բարելավելու աճ գրանցելու համար: Գիտակցելով ում հետ ենք պայմանագիր ստորագրել, բարելավել ենք թիմի կազմը:

Մի՞թե սա է ձեր երազանքների թիմը:

Ես գոհ եմ իմ թիմից, հատկանշական է, որ այժմ կորցրել ենք Դի Մարիային ու Իգուաինին, ովքեր անչափ կարևոր են մեզ համար: Ես, ինչպես և բոլորը նույնպես կարծում եմ, որ մեզ ևս մեկ հարձակվող է պետք: Իգուաինն ու Դի Մարիան արդեն լավ գիտեն թիմը և ադապտացիայի կարիք շատ չեն ունենա: Մենք երջանիկ ենք, քանզի ունենք թիմ, որը կարող է ծառայել առաջիկա տասը տարիների համար:

Կարևոր է հիշել, թե ինչպես ակումբը անցյալ տարի համալրվեց Օզիլով, Դի Մարիայով ու Խեդիրայով:

Մարդիկ կարող են քննարկել, որ Պերեսը մեծ գումարներ է ներդնում նոր նախագիծն իրագործելու համար, բայց կարելի է տեսնել, թե ինչպիսի գներով են գնվել այս խաղացողները: Որքա՞ն այժմ արժեն Դի Մարիան ու Օզիլը և որքանո՞վ էին նրանք գնվել: Ինչու ոչ նաև Ռոնալդուն, եթե անգամ ակումբը մտածի էլ նրան վաճառելու մասին, կրկին մեծ եկամուտներ կունանա: Ես գոհ եմ ամենից:

Ինչպե՞ս էք աշխատելու այս մինչմրցաշրջանում:

Մենք այստեղ՝ ԱՄՆ-ում ենք, որպեսզի փորձառարական հանդիպումներ անցկացնեք տեղի թիմերի հետ և ես ամենևին չեմ ցանկանում այստեղ հաղթանակ տոնել 15-0 հաշվով: Ես ուրախ կլինեի, եթե խաղերը բարդ ստացվեին մեզ համար: «Լոս Անջելես Գելաքսին»  դժվար մրցակից է, քանի որ արդեն տասնչորս հանդիպում անցկացրել է այս մրցաշրջանում: Նույնը կասեմ նաև «Գուադալահարայի» ու «Ֆիլադելֆիա Յունիոնի» մասին: Անգլիական, գերմանական ու չինական ֆուտբոլները բնականաբար տարբեր են ու միարժամանակ շատ բարդ, բայց մենք լավագույնս կմոտենանք հակամարտություններին: Լավ աշխատանք ենք արել նախորդ մրցաշրջանում, դրա համար էլ կարիք չունենք ամեն ինչ սկսելու նորից: Կատարելագործել ենք մեր խաղաոճը և հնարավոր է լռիվ այլ ակումբ տեսնեք նոր մրցաշրջանում: Հրաշալի կլինի, եթե սկսենք մրցաշրջանը այնպես, ինչպես ավարտեցինք նախորդը: Ցանկանում ենք ավելի հզոր երևալ հենց առաջին իսկ խաղից:

Սա առաջին անգամ է, սկսած 1985-ից, որ ակումբում են Կանտերայի երեք  դարպասապահներ: 

Չորսն էլ, ունիկալ դեմք են ֆուտբոլի համար: Ես ուրիշ թիմ չգիտեմ, որտեղ հանդես են գալիս երեք-չորս  դարպասապահ ակադեմիայից: Նրանք ներկայացնում են երեք տարբեր ֆուտբոլիստների սերունդ: Նրանցից մեկը անշուշտ լավագույնն է աշխարհում, մյուսը թիմի երրորդ դարպասապահից դարձավ արդեն փոխարինող դարպասապահը: Իսկ մյուս երկու երիտասարդները այժմ մարզվում են մեզ հետ, միարժամանակ հանդես գալով «Կաստիլյայի» կազմում: Նրանք հնարավորություն կունենան խաղալու փորձնական խաղերում առաջին և երկրորդ թիմերի միջև: Ինձ թվում է, այս ակումբում դարպասապհների առումով խնդիրներ չկան ու չեն լինի առաջիկա տարիներին:

Սա կարևոր մրցաշրջան էր նաև «Կաստիլյայի» համար, դուք պատրաստվում եք օգտվել նրա կադրերից:

Դա հեշտ չէ, քանզի մենք մեր առաջ նպատակ ունենք նախ կատարելագործելու հիմնական թիմի կազմը, հետո «Կաստիլյային» բերել Իսպանական երկրորդ դիվիզիոն: Ահա երկրորդը իրագործելու համար էլ, թիմում տեղ ենք տալիս «Կանտերանոսների»՝  Խուան Կառլոս, Մատեոս, Խուանֆրան, Սարաբիա: Նրանք այն խաղացողներն են, ովքեր ի վիճակի են խաղալ բարձր դիվիզիոններում: Մարդիկ սխալվում են, կարծելով, թե մենք չենք օգտագործում մեր կադրերը, քանզի մենք վաճառում  ենք նրանց, հնարավոր հետ բերելու պայմանով, այսինքն նրանք մնում են Մադրիդիստ: Մենք հնարավորություն ունենք վաճառվածներին ետ բերենք, երբ որ ուզենք: Մյուս  կողմից էլ չանտեսելով «Կաստիլյային» այնտեղ պահում ենք մի շարք կարևոր պաղացողների՝ Մորատա, Նաչո, Ալեքս Ֆերնանդես, Կարվախալ, Խոսելու, Կասադո: Մենք նույնիսկ ցանկանում ենք գնել երկու-երեք ֆուտբոլիստի, ովքեր կուժեղացնեն մեր երկրորդ թիմին:

Թիմում խաղացողների տարիքային միջինը կազմում է 24.8, ինչը հրաշալի է:

Նրանք ստիպում են մեզ, զգալ մեզ երիտասարդ: Մենք պետք է բարելավենք նրանց պրոֆեսիոնալիզմը: Երևույթը շատ լավ է մեզ համար:  Մենք ունենք թիմ, որը ենթակա է աճելու, զարգանալու: Ես երջանիկ եմ նրանց հետ աշխատելու համար, քանի որ նրանք մոտիվացված են, ուզում են սովորել, աճել ու հաղթել: Մարզչական շտաբը ուրախ է:

Ինչո՞ւ մինչև այժմ չեք անդրադարձել հայտացուցակներին:

Դա անհրաժեշտ չէ: Շատ մարդիկ կրկին սկսում են քննադատել ինձ: Ցանկություն չունեմ խոսել այդ մասին:

Դուք արդե՞ն մտածում եք Իսպանիայի Սուպերգավաթի մասին:

Ոչ, անհրաժեշտություն չկա արդեն այժմ հատուկ պատրաստվել Իսպանիայի Սուպերգավաթին: Մինչ այդ երկու շաբաթ ունենք, իսկ օգոստոսի սկզբից արդեն ուշադրությունը կսևեռենք այդ ուղղությամբ: Բացի այդ էլ, մեր խաղացողներից ոմանք պետք է միանան իրենց հավաքականների ճամբարներին: Ցանկանում ենք լավ մարզավիճակում պահել մեր խաղացողներին:

Ձե՞զ համար անսովոր է լինելու, որ խաղալու էք 23:00-ին:

Դա առաջին անգամն է իմ կարիերայում, սակայն դա էական չէ:

Այս մրցաշրջանում հիմնական նպատակը ձեզ համար Չեմպիոնների լիգան է, որի առաջին մի քանի հանդիպումներում դուք չեք կարողանա տեղ զբաղեցնել պահեստայինների նստարանին: Պատրաստվո՞ւմ էք ամսի քսանութին Նյոն մեկնելուն:

Ոչ, ես չեմ պատրաստվում քայլեր ձեռնարկել, քանզի ես ոչինչ չեմ ասել վիրավորական, այլ ասել եմ ճշմարտությունը: Բազմիցս ասել եմ, որ ես իրավունք ունեմ ասելու այն, ինչ մտածում եմ, ինչ ճիշտն է: Չնայած մեր ակումբի համար վերջին տարիներին խնդիր չի եղել սկզբի հանդիպումներում:

Արձակուրդի ժամանակ ի՞նչ էք բաց թողել:

Ես բաց եմ թողել Manolin-ը: Նայելով նրան ես չեմ կարողանում չծիծաղել: 

Արդյո՞ք դուք ցանկանում եք ավագի թևկապը վերցնել Իկեր Կասիլյասից:

Ես արձակուրդի մեջ էի և ժամանակ չունեի հանդիպելու նրան: Այս մասին լուրերը, թե մենք կփոխենք ավագին պարզապես հիմարություն են:  Ես հասկանում եմ, որ թերթերը դա անում են վաճառք ապահովելու ու պահանջարկ ունենալու համար: Բնական է ֆուտբոլն այժմ արձակուրդի մեջ է և նրանք բաներ պետք է հորինեն, որպեսզի կարողանան վաճառել արտադրանքը, սակայն այս տեսակ ստերը պետք չեն և վնաս են թիմի համար: ԿԱՍԻԼՅԱՍԸ ՄԻՇՏ ԷԼ ԿՐԵԼՈՒ Է ԱՎԱԳԻ ԹԵՎԿԱՊԸ, ԵՐԲ ՆԱ ԴԱՇՏՈՒՄ Է:

Դուք խոսե՞լ եք թիմում որևէ մեկի հետ արձակուրդի ընթացքում:

Ես ամենաքիչը օրը մեկ անգամ խոսել եմ Խոսե ԱՆխել Սանչեսի հետ:

Հետաքրքիր է իմանալ, թե ի՞նչպիսի կարծիք ունեք ձեր  նոր մարզաշապիկների հետ կապված:

Ինձ ոսկեգույնը անուների և թվերի մեջ շատ է դուր եկել: Ինձ թվում է այդ գույնը մեզ կվերադարձնի Չեմպիոնների Լիգայում մեր նախկին հաջողությունները այդ գույնի ներքո: Կարծում եմ այս մարզաշապիկը շատ հաջողակ է լինելու մեզ համար:

Մենք այժմ գտնվում ենք Բեվերլի Հիլլսում, ուր ապրում են աստղերը: Ո՞ւմ կցանկանաիք պատահմամբ  հանդիպել փողոցում:

Ես կցանկանաի տեսնել Ալ Պաչինոյին:

Երբևէ հանդիպե՞լ եք կինոաստղերի:

Ոչ մի անգամ:

Վերջիվերջո ո՞րն է ձեր գլխավոր նպատակը հաջորդ մրցաշրջանի համար:

Ես ցանկանում եմ, որ երկրպագուները հպարտանան իրենց սիրելի ակումբով: Զգում եմ որ դրան գրեթե հասել ենք դեռևս նախորդ մրցաշրջանում: Ցանկանում եմ իդեալականացնել  հարաբերությունները թիմի և նրա երկրպագուների միջև, որը առկա էր այս տարի:

Entrevista a Mourinho

Entrevista a Mourinho

Entrevista a Mourinho

Entrevista a Mourinho

KING RAUL, Realmadrid.am

 

Աղբյուրը՝ Realmadrid.com
Կարդացվել է 4280 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

Գրանադա

2

4 : 1

6

2

Բետիս

2

3 : 0

6

3

Վիլյառեալ

2

3 : 2

4

4

Սելտա

2

2 : 1

4

5

Խետաֆե

1

1 : 0

3

6

Վալենսիա

2

5 : 4

3

7

Օսասունա

2

2 : 1

3

8

Կադիս

2

2 : 2

3

9

Ռեալ Սոսյեդադ

2

1 : 1

2

10

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

1

0 : 0

1

Ամբողջական աղյուսակը

ԼԱ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

12/09 18։00

Էյբար

0 : 0

Սելտա

12/09 20։30

Գրանադա

2 : 0

Ատլետիկ Բիլբաո

12/09 23։00

Կադիս

0 : 2

Օսասունա

13/09 16։00

Ալավես

0 : 1

Բետիս

13/09 18։00

Վալյադոլիդ

1 : 1

Ռեալ Սոսյեդադ

13/09 20։30

Վիլյառեալ

1 : 1

Հուեսկա

13/09 23։00

Վալենսիա

4 : 2

Լևանտե

Հետաձգված

Ատլետիկո Մադրիդ

 : 

Սևիլիա

Հետաձգված

Բարսելոնա

 : 

Էլչե

Հետաձգված

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

 : 

Խետաֆե

Լա Լիգայի խաղացանկը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

18/09 23:00

ՊՍԺ

3 : 0

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

18/09 23:00

Բավարիա

3 : 0

Ցրվենա Զվեզդա

18/09 23:00

Շախտյոր

0 : 3

Մանչեսթեր Սիթի

18/09 23:00

Դինամո Զագրեբ

4 : 0

Ատալանտա

18/09 23:00

Ատլետիկո Մադրիդ

2 : 2

Յուվենտուս

18/09 23:00

Բայեր Լևերկուզեն

1 : 2

Լոկոմոտիվ Մոսկվա

17/09 23:00

Զալցբուրգ

6 : 2

Գենկ

17/09 23:00

Նապոլի

2 : 0

Լիվերպուլ

17/09 20:55

Ինտեր

1 : 1

Սլավիա Պրահա

17/09 23:00

Բորուսիա Դորտմունդ

0 : 0

Բարսելոնա

17/09 20:55

Լիոն

1 : 1

Զենիթ

17/09 23:00

Բենֆիկա

1 : 2

Լեյպցիգ

17/09 23:00

Չելսի

0 : 1

Վալենսիա

17/09 23:00

Այաքս

3 : 0

Լիլ

ՉԼ խաղացանկը և խմբային աղյուսակները

ՄԱՐԶԱԴԱՇՏ
A visual look at Di Stéfano!

ՀԱՐՑՈՒՄ
Հետաքրքի՞ր են «Ռեալի» մրցակիցների մասին նորությունները
Այո, պետք է հետևել նաև մրցակիցների «անցուդարձին»
Օրվա մեջ 1 հատը բավական է
Ոչ, չի հետաքրքրում
Արդյունքներ

Հարցումների արխիվ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
WE ARE KINGS OF EUROPE!
ԶԱՐԿԵՐԱԿ
Աշխարհի առաջնություն 2018

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ / ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
17:11:13 28.08.2020
17:09:02 28.08.2020
15:24:25 23.08.2020
Նախորդ մրցաշրջանի գլխով գոլերը
19:51:23 13.08.2020
Տաղանդաշատ Ռոդրիգոն
19:44:10 12.08.2020
Կուրտուայի տպավորիչ մրցաշրջանը
15:24:00 07.07.2020
Վինիսիուսը՝ Tiktok-ում

Այլ տեսանյութեր

ՊԻՉԻՉԻ ԶԱՄՈՌԱ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԱԿՈՒՄԲԻ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
Ֆուտբոլիստ
Գ (11մ.)
Ֆուտբոլիստ
Գոր.
Գ
Խ
Ֆուտբոլիստ
Փոխ.
Ֆուտբոլիստ
Ընդ.
ԻԱ
ՉԼ
Գվ.
Մեսի
Բարսելոնա
25 (5)
Տիբո Կուրտուա
Ռեալ Մադրիդ
0,59
20
34
Մեսի
Բարսելոնա
21
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
27
21
5
1
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
21 (5)
Օբլակ
Ատլետիկո
0,71
27
38
Օյարսաբալ
Ռեալ Սոսյեդադ
11
Ռամոս
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
13
11
2
0
Ժերար Մորենո
Վիլյառեալ
18 (1)
Ունայ Սիմոն
Ատլետիկ
0,88
29
33
Կասորլա
Վիլյառեալ
9
Ռոդրիգո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
7
2
4
1
Լուիս Սուարես
Բարսելոնա
16 (1)
Դավիդ Սորիա
Խետաֆե
0,97
37
38
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
8
Կրոս
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
5
4
1
0
Ռաուլ Գարսիա
Ատլետիկ Բիլբաո
15 (7)
Վացլիկ
Սևիլիա
0,97
31
32
Սուարես
Բարսելոնա
8
Կազեմիրո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
4
3
1
0
ՏԻՏՂՈՍՆԵՐ

20-րդ դարի լավագույն ակումբ
1

ՖԻՖԱ-ի ակումբային գավաթ
4

ՈՒԵՖԱ-ի
գավաթ
2

Եվրոպայի սուպերգավաթ
4

Միջմայրցամաքային գավաթ
3

Իսպանիայի սուպերգավաթ
11

Չեմպիոնների
լիգա
13

Արքայական
գավաթ
19

Իսպանիայի առաջնություն
33