«Մադրիդի Ռեալը» արդեն պլանավորել է արդիականացնել սեփական մարզադաշտը՝ «Սանտիագո Բեռնաբեուն»: Նպատակն է, որ «Սերուցքայինների» մարզադաշտը համապատասխանի 21-րդ դարի չափանիշներին: Վերանորոգումը ներառում է ճակատային մասում խոշոր առևտրի կենտրոնի բացում և տանիք, որը կփակի մարզադաշտն ամբողջությամբ:
Միայն ֆինանսներն են դեռևս փորձում խոչընդոտել նախագծին: Քաղաքապետարանն ու Մադրիդի բնակչությունն արդեն հաստատել են նախագծի իրականացումը: Սկզբի համար պետք է վճարվի այն տարածքների գումարը, որոնք շահագործվելու են և դեռևս չեն պատկանում «Արքայական ակումբին» ու պետք է գնվեն:
MARCA-ի լրագրող Խոսե Լուիս Կալդերոնի մեկնաբանությամբ, նախագծի իրականացման ընդհանուր արժեքն է 200 մլն եվրո: «Ռեալի» ղեկավարությունը իր առջև խնդիր է դրել վերանորոգման բոլոր աշխատանքներն ավարտի հասցնել մինչև 2013 թ. հունիս ամիսը:
Պրոյեկտի էպիկենտրոնը լինելու է մարզադաշտի ճակատային մասում խոշոր առևտրի կենտրոնի բացումը: Ինչ վերաբերում է տանիքին, ապա այն կհեռացվի, իսկ նորը, որը կփակի ողջ մարզադաշտը՝ կարժենա մոտ 30 մլն եվրո:
KING RAUL, Realmadrid.am 2011