Չնայած մինչմրցաշրջանային փուլը պաշտոնապես սկսվում է հուլիսի 11-ին, «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պահանջել է, որ բոլոր ֆուտբոլիստները հավաքվեն մեկ օր առաջ: Ըստ ստացված տեղեկությունների`ԱՄՆ մեկնող ֆուտբոլիստները հանդիպելու են հուլիսի 10-ին Մադրիդում: Այս ամենը արվում է հնարավոր բարդություններից խուսափելու համար, ինչպես վերջերս պատահեց Մադրիդի «Ատլետիկոյի» ֆուտբոլիստ Դիեգո Կոշտայի հետ:
2011-2012թ.-ի «Ռեալը» երկուշաբթի օրը կսկսի մինչմրցաշրջանային էտապը, որից առաջ բոլոր ֆուտբոլիստները կանցնեն համապատասխան բուժզննում: Այս փուլը տևելու է 13 օր`3 հանդիպումով`հուլիսի 16-ին «Ռեալը» խաղալու է «Լոն Անջելես Գելեքսիի» , 20-ին «Չիվասի», և 23-ին «Ֆիլադելֆիա Յունիոնի» դեմ:
Մոուրինյոն ԱՄՆ մեկնող կազմում ներառել է իր ենթակայության տակ գտնվող գրեթե բոլոր ֆուտբոլիստներին, բացառությամբ`Սերխիո Կանալեսի, որը Իսպանիայի երիտասարդական հավաքականի հետ մասնակցելու է Կոլումբիայում կայանալիք Աշխարհի առաջնությանը, Պեդրո Լեոնի և Ռոյստոն Դրենտեի: Գագոն, ինչպես հայտնի է, մասնակցում է Ամերիկայի գավաթին:
Armin R.M.,Realmadrid.am