HalaMadrid TV MOBILE

ԲԵՆԶԵՄԱ. «ԵՍ ԵՐԲԵՔ ՉԵՄ ՄՏԱԾԵԼ «ՌԵԱԼԻՑ» ՀԵՌԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ»
20:26:14 27.06.2011

Ձեզ ենք ներկայացնում Կարիմ Բենզեմայի հարցազրույցը իսպանական AS պարբերականին:

Դուք ինչպե՞ս եք անցկացնում Ձեր հանգիստը:
Արտակարգ: Ես եղա Իբիցայում, հիմա պատրաստվում եմ գնալ Մավրիկյան կղզիներ: Այլ կերպ ասած ես լիցքաթափվում եմ: 

Ձեզ դու՞ր է գալիս Իբիցան:
Ամեն ինչ արտակարգ անցավ: Ես դեռ չեի եղել Իբիցիայում և այն ինձ շատ դուր եկավ: Այնտեղ ես հանդիպեցի Կառլես Պույոլին, նաև իմ ընկերոջը` Մեսութ Օզիլին: Եվ ոչ միայն իրենց, այլ նաև շատ ֆուտբոլիստների: 

Դուք կարո՞ղ եք հանգստի ժամանակ չմտածել ֆուտբոլի մասին: 
Ես փորձում եմ դա անել, բայց ֆուտբոլը իմ գլխի մեջ է: Բացի դրանից, ես շփվում եմ այն մարդկանց հետ, ովքեր խոսում են միայն ֆուտբոլից: Սպորտը իմ կյանքն է և գնդակն էլ միշտ իմ կողքին է: 

Մոուրինյոն Ձեզ խորհուրդ տվե՞լ է, թե ինչպես անցկացնել հանգիստը: 
Մարզիչը ցանկանում էր, որ մենք լավ հանգստանանք: Նա մեզ խնդրել է, որ մենք թիմ վերադառնանք լավ մարզավիճակում: Մենք պրոֆեսիոնալներ ենք և գիտենք ինչ է պետք անել: Անձամբ ես միշտ մտածում եմ իմ ֆիզիկական պատրաստվածությունը պահպանելու մասին: Գիտեմ, որ հուլիսի 11-ին թիմ պետք է վերադառնամ լավ վիճակում: Մարզվում եմ ամեն օր, լողում եմ լողավազանում, քանի որ դա ուսերի համար լավ է, սիրում եմ նաև զբաղվել հեծանվասպորտով: 

Ինչպես ե՞ք գնահատում Ձեր երկրորդ մրցաշրջանը Մադրիդում: 
Կարծում եմ, մրցաշրջանը ինձ համար լավ դասավորվեց: Սկզբում հեշտ չեր, քանի որ որոշակի անհարմարություն էի զգում և նաև ավելորդ քաշն էր խանգարում: Բայց անհաջողությունները ինձ ստիպեցին այս ամենին ուրիշ կողմից նայել և դա ինձ օգնեց: Դրա համար կարող եմ ասել, որ ես բավարարված եմ: 

Մրցաշրջանի, ո՞ր մասն եք համարում Ձեզ համար ամենավատը: 
Ես չխաղացի ՉԼ-ի կիսաեզրափակչում և իհարկե դա էր ինձ համար ամենավատը: Ես ամբողջովին հարգում եմ մարզչի որոշումը, բայց դա ինձ շատ էր հուզել, քանի որ չէի կարող օգնել թիմիս: Դա ինձ հիասթափեցրեց, բայց ես ձեռքերս վայր չդրեցի և սկսեցի գոլեր խփել այլ խաղերում: 

Իսկ լավագույն պահը ո՞րն է: 
Անկասկած Իսպանիայի գավաթի եզրափակչում տարած հաղթանակը: Ես չխաղացի եզրափակչում, բայց դա մեծ ուրախություն էր: Եվ առհասարակ այս մրցաշարը ինձ համար հիանալի դասավորվեց, ես մասնակցեցի կիսաեզրափակչին և այնտեղ նույնիսկ գոլի հեղինակ դարձա: Նաև շատ լավ է տպավորվել «Լիոնի» դեմ տարած հաղթանակը ՉԼ-ի 1/8 եզրափակչում: Առհասարակ շատ ուրախ պահեր եղան նախորդ մրցաշրջանում: Ես եկել էի «Ռեալ», որպեսզի չեմպիոն դառնայի, և ահա արդեն առաջին տիտղոսը կա: 

Իսպանիայի գավաթի եզրափակչում Մադրիդը հասկացա՞վ, որ «Բարսելոնային» կարող է հաղթել: 
Իհարկե մենք կարող ենք հաղթել նրանց, ես երբեք չեմ կասկածել դրանում: «Ռեալ Մադրիդը» աշխարհի լավագույն ակումբն է, բայց մենք նախորդ մրցաշրջանը սկսեցինք նոր մարզչի հետ, նոր ֆուտբոլիստներով և դրա համար մեզ ժամանակ էր պետք, որպեսզի կարողանայինք հասկանալ միմյանց: Հիմա թիմի հիմքը պահպանվում է առանց փոփոխությունների, թիմ են եկել նոր ֆուտբոլիստներ, ովքեր կուժեղացնեն մեզ: Այսքանից հետո ես միայն կարող եմ վստահություն հայտնել, որ մենք պատրաստ ենք պայքարելու: Ես Ձեզ խոսք եմ տալիս, որ «Բարսելոնայի» կյանքը մենք դժվարեցնելու ենք:

Մոուրինյոն ասում է, որ իր ղեկավարած ակումբները միշտ հաջողությունների են հասնում երկրորդ մրցաշրջանում: Ին՞չ կարող եք ասել այս առումով: 
Ես մտածում եմ այնպես, ինչպես մեր մարզիչը, մենք միասին մեծ ուժ ենք ներդնում հաջորդ մրցաշրջանի համար: Մենք ֆանտաստիկ կոլեկտիվ ենք ստեղծել: Այստեղ բոլորը միմիանց հարգում են: Ֆուտբոլիստները միշտ օգնում են միմիանց և մենք ունենք հիանալի մարզիչ: Լավատեսությամբ ենք սպասում հաջորդ մրցաշրջանին: 

Դուք Ձեզ երբևէ պատկերացրե՞լ եք Մադրիդից դուրս:
Երբեք, կրկնում եմ երբեք: 


Նույնիսկ այն ժամանակ, երբ Ձեզ համար ծանր ժամանակաշրջան էր և երբ Դուք չեի՞ք խաղում:
Այո, երբեք ես չեմ մտածել Մադրիդից հեռանալու մասին: Դա իմ ուժն է և իմ գաղափարախոսությունը, ես կարծում եմ, որ եթե ֆուտբոլիստին հաջողվել է կրել «Ռեալ Մադրիդի» մարզաշապիկը, ուրեմն նա պետք է պատրաստ լինի զոհաբերություններ կատարել: 

Որ գործոնը ձեզ համար կարևորվեց, երբ դուք փոխեցիք Ձեր դերը թիմում: 
Ամեն-ինչ պարզ է, մարզչի շնորհիվ ես իմ նկատմամբ վստահություն հավաքեցի և դա ինձ ստիպեց մի քանի հիանալի հանդիպումներ անցկացնել: Մոուրինյոն ինձ հիմնական կազմ դուրս բերեց և դա ինձ համար բավական էր: Ես Մադրիդ եմ եկել խաղալու համար և ցանկանում եմ ուրախացնել այստեղի ժողովրդին, ինչպես դա անում էի Ֆրանսիայում: 

Այս տարվա հունվարին դուք հանդիպում ունեցաք Մոուրինյոյի հետ և դա Ձեզ համար կարևորություն ունեցա՞վ:
Կարծում եմ այո, ես այն մարդկանցից չեմ, ովքեր ամեն-օր օգնության կարիք են ունենում, բայց այդ ժամանակ ես մարզչի օգնության կարիքը զգում էի: Ես նրան հարցրեցի, թե նա ինչ է կարծում և նրա պատասխանը ինձ օգնեց: Այդ խոսակցությունը ինձ հանգստացրեց, այդ հանդիպումից հետո զգացի նրա վստահությունը իմ նկատմամբ: Այդ խոսացկությունը շատ կարևոր էր ինձ համար: 

Նոր մրցաշրջանից առաջ ի՞նչ առաջադրանքներ եք դնում ձեր առջև, քանի՞ գոլի հեղինակ եք ցանկանում դառնալ: 
Նախ և առաջ ես մտածում եմ իմ մարզավիճակի մասին, որպեսզի կարողանամ ինձ դրսևորեմ միայն լավագույն կողմերից: Եվ ես ամեն-ինչ անում եմ դրա համար: Հուլիսի 11-ից ես ցույց կտամ, որ պատրաստ եմ կռիվ տալ: Ես չեմ սիրում իմ առջև առաջադրանք դնել գոլերի քանակի հետ կապված: Ես ուղղակի ուզում եմ, որ մրցաշրջանը հիանալի լինի մեզ համար: Ես գիտեմ, որ ամեն-ինչ լավ է լինելու և ես կարողանալու եմ շատ գոլեր հեղինակել: 

Շատ են այն խոսակցությունները, որ Ռեալը մոտ ժամանակներս համալրվելու է կամ Նեյմարով կամ Ագուերոյով, դուք չե՞ք վախենում հիմնական կազմում տեղ գտնելու համար սպասվող մրցակցությունից: 
Վախենա՞լ (Ծիծաղում է): Եթե պետք է վախենամ իմ դիրքի համալրումներից, ապա ինչու՞ եմ այստեղ խաղում: Ոչ մի հարձակվող աշխարհում ինձ չի վախեցնում: Միայն մեկ հարձակվող կա, դա Լուիս Նազարիո դե Լիման է, ում հետ խաղալը ինձ համար արտակարգ կլիներ, բայց նա հիմա էլ չի խաղում: Բոլոր տեսակի մրցակցությունները ինձ միայն ավելի հզոր են դարձնում: Մրցակցությունը խաղի մի մասն է: 

Դուք բացի գոլ խփելուց, սիրում եք նաև խաղընկերներին գոլային փոխանցումներ կատարել: 
Դա ճիշտ է, ես շատ եմ սիրում փոխանցումներ կատարել իմ խաղընկերներին: Լավ փոխացնումը շատ դեպքերում լավ արդյունքի է վերածվում: Ես ռմբարկու եմ, բայց եթե իմ խաղընկերը գտնվում է ավելի լավ դիրքում, ես նրան փոխանցում կկատարեմ: Կարծում եմ, հարձակվողը պետք է երկու բան լավ կատարի, դրանք են գոլեր խփելը և փոխանցումներ կատարելը: 

Շուտով Ձեր հայրենակից Ռաֆաել Վարանեն պայմանագիր կկնքի «Ռեալի» հետ, նրան գնել խորհուրդ է տվել Զիդանը: Ի՞նչ կարծիք ունեք նրա մասին: 
Խորհուրդ տվողի անունը արդեն ամեն ինչից խոսում է: Վարանեն արդեն մեծ հաջողության է հասել, չե որ նա «Ռեալ Մադրիդում» է խաղալու: Մեծ հաջողություն է այստեղ խաղալը, և նա պետք է օգտվի սրանից: Ես նրա համար լավ ընդունելություն կկազմակերպեմ: Ռաֆաելը կարող է հույսը իմ վրա դնել, ես նրան կօգնեմ: 

Դուք Մադրիդ եկաք 21 տարեկան հասակում, դժվա՞ր էր այդ տարիքում թողնել հարազատ տունը և ընտանիքը: 
Այո, իհարկե, և ես այդ ամենը զգացի սեփական մաշկիս վրա: Անկասկած, ես կլինեմ Ռաֆաելի կողքին, եթե իհարկե նա դեմ չլինի: 

Ի՞նչ ազդեցություն ունեցավ Ձեր վրա Զինեդին Զիդանը` նախորդ մրցաշրջանի ընթացքում: 
Հենց ոտքս Մադրիդ դրեցի, այդ ժամանկվանից նա սկսեց օգնել ինձ: Զիզուի հետ ես այդքան էլ մտերիմ չէի, բայց այս ժամանակի ընթացքում մեր մեջ ընկերություն ստեղծվեց: Մենք հաճախ իրար հետ հեռախոսի միջոցով շփվում ենք, նա ինձ շատ է օգնում իր խորհուրդներով: Ամենայն դեպս, նա մարզման ժամանակ բոլոր ֆուտբոլիստներին օգնում է: Նախորդ մրցաշրջանի ընթացքում մենք հաճախ էինք տեսնվում Վալդեբեբասում: Զիդանը շատ բան գիտի ֆուտբոլի մասին և, իհարկե, նա մեզ շատ է օգնում: 

Ի՞նչ եք ցանկանում ասել թիմի երկրպագուներին: 
Ցանկանում եմ նրանց ասել, որ նոր մրցաշրջանում մենք միասին ուրախանու առիթներ շատ ենք ունենալու: Մենք ամեն ինչ անելու ենք նոր մրցաշրջանում տիտղոսներ նվաճելու համար: Անձամբ ես ամեն ինչ կանեմ դրա համար: 

Վայելեք Ձեր հանգստի վերջին օրերը: 
Շնորհակալություն, կհանդիպենք հուլիսի 11-ին: 

Ero205588,Realmadrid.am


ՄԻԱՑԵՔ ՄԵԶ, ԵՂԵՔ ԱՎԵԼԻ ԱԿՏԻՎ:

 

Աղբյուրը՝ AS
Կարդացվել է 4275 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

Գրանադա

2

4 : 1

6

2

Բետիս

2

3 : 0

6

3

Վիլյառեալ

2

3 : 2

4

4

Սելտա

2

2 : 1

4

5

Խետաֆե

1

1 : 0

3

6

Վալենսիա

2

5 : 4

3

7

Օսասունա

2

2 : 1

3

8

Կադիս

2

2 : 2

3

9

Ռեալ Սոսյեդադ

2

1 : 1

2

10

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

1

0 : 0

1

Ամբողջական աղյուսակը

ԼԱ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

12/09 18։00

Էյբար

0 : 0

Սելտա

12/09 20։30

Գրանադա

2 : 0

Ատլետիկ Բիլբաո

12/09 23։00

Կադիս

0 : 2

Օսասունա

13/09 16։00

Ալավես

0 : 1

Բետիս

13/09 18։00

Վալյադոլիդ

1 : 1

Ռեալ Սոսյեդադ

13/09 20։30

Վիլյառեալ

1 : 1

Հուեսկա

13/09 23։00

Վալենսիա

4 : 2

Լևանտե

Հետաձգված

Ատլետիկո Մադրիդ

 : 

Սևիլիա

Հետաձգված

Բարսելոնա

 : 

Էլչե

Հետաձգված

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

 : 

Խետաֆե

Լա Լիգայի խաղացանկը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

18/09 23:00

ՊՍԺ

3 : 0

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

18/09 23:00

Բավարիա

3 : 0

Ցրվենա Զվեզդա

18/09 23:00

Շախտյոր

0 : 3

Մանչեսթեր Սիթի

18/09 23:00

Դինամո Զագրեբ

4 : 0

Ատալանտա

18/09 23:00

Ատլետիկո Մադրիդ

2 : 2

Յուվենտուս

18/09 23:00

Բայեր Լևերկուզեն

1 : 2

Լոկոմոտիվ Մոսկվա

17/09 23:00

Զալցբուրգ

6 : 2

Գենկ

17/09 23:00

Նապոլի

2 : 0

Լիվերպուլ

17/09 20:55

Ինտեր

1 : 1

Սլավիա Պրահա

17/09 23:00

Բորուսիա Դորտմունդ

0 : 0

Բարսելոնա

17/09 20:55

Լիոն

1 : 1

Զենիթ

17/09 23:00

Բենֆիկա

1 : 2

Լեյպցիգ

17/09 23:00

Չելսի

0 : 1

Վալենսիա

17/09 23:00

Այաքս

3 : 0

Լիլ

ՉԼ խաղացանկը և խմբային աղյուսակները

ՄԱՐԶԱԴԱՇՏ
A visual look at Di Stéfano!

ՀԱՐՑՈՒՄ
Հետաքրքի՞ր են «Ռեալի» մրցակիցների մասին նորությունները
Այո, պետք է հետևել նաև մրցակիցների «անցուդարձին»
Օրվա մեջ 1 հատը բավական է
Ոչ, չի հետաքրքրում
Արդյունքներ

Հարցումների արխիվ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
WE ARE KINGS OF EUROPE!
ԶԱՐԿԵՐԱԿ
Աշխարհի առաջնություն 2018

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ / ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
17:11:13 28.08.2020
17:09:02 28.08.2020
15:24:25 23.08.2020
Նախորդ մրցաշրջանի գլխով գոլերը
19:51:23 13.08.2020
Տաղանդաշատ Ռոդրիգոն
19:44:10 12.08.2020
Կուրտուայի տպավորիչ մրցաշրջանը
15:24:00 07.07.2020
Վինիսիուսը՝ Tiktok-ում

Այլ տեսանյութեր

ՊԻՉԻՉԻ ԶԱՄՈՌԱ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԱԿՈՒՄԲԻ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
Ֆուտբոլիստ
Գ (11մ.)
Ֆուտբոլիստ
Գոր.
Գ
Խ
Ֆուտբոլիստ
Փոխ.
Ֆուտբոլիստ
Ընդ.
ԻԱ
ՉԼ
Գվ.
Մեսի
Բարսելոնա
25 (5)
Տիբո Կուրտուա
Ռեալ Մադրիդ
0,59
20
34
Մեսի
Բարսելոնա
21
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
27
21
5
1
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
21 (5)
Օբլակ
Ատլետիկո
0,71
27
38
Օյարսաբալ
Ռեալ Սոսյեդադ
11
Ռամոս
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
13
11
2
0
Ժերար Մորենո
Վիլյառեալ
18 (1)
Ունայ Սիմոն
Ատլետիկ
0,88
29
33
Կասորլա
Վիլյառեալ
9
Ռոդրիգո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
7
2
4
1
Լուիս Սուարես
Բարսելոնա
16 (1)
Դավիդ Սորիա
Խետաֆե
0,97
37
38
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
8
Կրոս
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
5
4
1
0
Ռաուլ Գարսիա
Ատլետիկ Բիլբաո
15 (7)
Վացլիկ
Սևիլիա
0,97
31
32
Սուարես
Բարսելոնա
8
Կազեմիրո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
4
3
1
0
ՏԻՏՂՈՍՆԵՐ

20-րդ դարի լավագույն ակումբ
1

ՖԻՖԱ-ի ակումբային գավաթ
4

ՈՒԵՖԱ-ի
գավաթ
2

Եվրոպայի սուպերգավաթ
4

Միջմայրցամաքային գավաթ
3

Իսպանիայի սուպերգավաթ
11

Չեմպիոնների
լիգա
13

Արքայական
գավաթ
19

Իսպանիայի առաջնություն
33