Ես հպարտ եմ, որ Նա կրելու է «Ռեալի» մարզաշապիկը:
«Լյենսի» նախագահ Գերվայիս Մարտելը հաստատաել է, որ Վարանեն մոտակա ժամանակներս կտեղափոխվի «արքայական» ակումբ: Մարտելը բաց կթողնի 18-ամյա ֆրանսիացուն: «Ես շատ եմ ցանկանում, որ նա խաղա «Ռեալում» Ժոզե Մոուրինյոյի ղեկավարության ներքո»,- ասել է Մարտելը:
Գերվայիս Մարտելը բարձր է գնահատել ֆուտբոլիստի հատկանիսշները: Նա մեծ ֆուտբոլիստ է: Ես շատ հպարտ եմ, որ նա կրելու է «Ռեալի» գույները: Մենք չէինք կարող այսպիսի հնարավորությունը մեր ձեռքից բաց թողնել:
Բացի այդ ֆուտբոլիստը տեղափոխվում է մի ակումբ, որն ունի մեծ սպորտային նախագիծ:
DavoReal, Realmadrid.am