«Ռեալի» պատվավոր նախագահ Ալֆրեդո դի Ստեֆանոն այսօր հանդիպել է ԶԼՄ-ներին և խոսել է «Ռեալի» մասին: Նրա կարծիքով «Ռեալը» գնալով ավելի է կատարելագործվում և շուտով ի զորու կլինի պայքարել «Բարսելոնայի» հետ և նվաճել մրցանակներ:
«Ռեալը» գնալով հզորանում է: Ամեն անգամ մենք ավելի ու ավելի ենք մոտենում «Բարսելոնային»: Մեսսին լավ ֆուտբոլիստ է և նա արժանի էր լավագույնը կոչվելուն»:
Ձեր կարծիքով «Ռեալը» լա՞վ մրցաշրջան անցկացրեց:
«Ռեալը» անցկացրեց լավ մրցաշրջան: Թիմը գնալով ավելի ու ավելի է մոտենում «Բարսելոնայի» մակարդակին: «Բարսան» լավ խաղաց և շատ քիչ միավորներ կորցրեց: Իսկ «Ռեալը» անիմաստ միավորներ շատ բաշխեց: «Ռեալին» որոշ բացթողումներ խանգարեցին, որպեսզի հասնի իր նպատակին:
Ի՞նչն ավելի կուժեղացնի «Ռեալը»:
«Ռեալը» պետք է խաղա ավելի համախմբված և ավելի շատ գոլեր պետք է հեղինակի:
Ըստ ձեզ «Ռեալը» չհաղթեց Լա Լիգան «Բարսելոնայի», թե՞ այլ ցածրակարգ թիմերի պատճառով:
Իմ կարծիքով ավելի շատ ցածրակարգ թիմերի պատճառով: «Ռեալին» չհաջողվեց հաղթել այդ խաղերում:
«Ռեալը» այս տարի նվաճեց միայն Իսպանիայի Գավաթը, իսկ «Բարսելոնան» Լա Լիգան և ՉԵմպիոնների լիգան:
Այո մեզ այս տարի հաջողվեց նվաճել Իսպանիայի գավաթը: Արդեն երկար տարիներ մեզ չէր հաջողվում նվաճել այն, և այս տարի մենք այն կարողացանք նվաճել: Դա մեզ համար շատ կարևոր էր: «Ռեալը» Գավաթի եզրափակչում անցկացրեց հիանալի խաղ:
Մոուրինյոն շա՞տ տխրեց, որ թիմին չհաջողվեց հաղթել Չեմպիոնների Լիգայում:
Ոչ, որովհետև «Բարսելոնան» մեծ ակումբ է և արժանիորեն հաղթեց մրցաշարում: «Բարսելոնան» շատ հավասարակշռված թիմ է: Այդ թիմը չունի անկումներ: Ամբողջ թիմը միասնական է և առաջին հերթին հենց դա է նրանց ուժ տալիս:
Ինչպե՞ս եք գնահատում Մոուրինյոյի այս մեկ տարվա աշխատանքը «Ռեալում»:
Իմ կարծիքով Մոուրինյոն լավ աշխատանք կատարեց: Նա թիմին մեծ օգուտ է բերում:
Վալդանոյի հեռացման հետ կապված ի՞նչ կարծիք ունեք:
Ես չեմ պատրաստվում զրուցել քաղաքականությունից: Ես խոսում եմ ֆուտբոլից և ֆուտբոլիստներից:
Այդ դեպքում խոսենք ֆուտբոլիստներից: Դուք կո՞ղմ եք, որ Ագուերոն տեղափոխվի «Ռեալ»:
Ես մասնագետ չեմ: Ագուերոն ինձ չի հետաքրքրում: Կան մարդիկ, որոնք զբաղվում են այդ հարցերով և գիտեն, թե թիմի որ գիծն է պետք ուժեղացնել:
Ի՞նչ կասեք Ռոնալդուի այս տարվա ռեկորդի մասին:
Կյանքը առաջ է շարժվում և մի օր այդ ռեկորդը պետք է թարմացվեր: Ռոնալդուն մեծ ֆուտբոլիստ է և նա դա ապացուցել է այն բոլոր թիմերում, որոնցում նա խաղացել է:
Ի՞նչ կարծիք ունեք Օզիլի մասին:
Նա լավ ֆուտբոլիստ է և վերջ:
Ինչպիսի՞ մրցաշրջան անցկացրեց Մարսելոն:
Երբ «Ռեալը» գնեց Մարսելոյին, նա արդեն Բրազիլիայում մեծ ճանաչում ուներ: Նա շատ լավ ֆուտբոլիստ է:
Իսկ ի՞նչ կասեք Դի Մարիայի մասին:
Դի Մարիան դեռ ավելի կբարելավի իր խաղը: Նա ֆենոմենալ ֆուտբոլիստ է: Նրա համար դժվար էր սկզբում: Թիմին հարկավոր են տարիներ, որ կարողանա դառնալ միասնական և խաղալ թիմային ֆուտբոլ: «Ռեալը» գնալով հավասարվում է «Բարսելոնային»:
Իսկ քանի՞ տարի է անհրաժեշտ, որ թիմը միասնական դառնա:
Հինգ, վեց կամ գուցե յոթ: Երբ այդ ամենը տեղի է ունենում բոլորի համար տամեն ինչ պարզ է դառնում:
Ինչքա՞ն կարող է «Բեռնաբեուն» սպասել մրցանակների:
Ես դա չգիտեմ: «Ռեալ Մադրիդը» արդեն երեք տարի է, ինչ չի նվաճել Լա Լիգան: Երևի «Բեռնաբեուն» կկարողանա համբերել չորս կամ հինգ տարի: Իհարկե պետք չէ մոռանալ Իսպանիայի Գավաթը, որ չէր նվաճել շուրջ 18 տարի և վերջապես հաջողվեց այն նվաճել: Այս թիմը հինգ տարի անընդմեջ նվաճել է Չեմպիոնների լիագայի գավաթը:
Ի՞նչ խորհուրդներ կտաք «Ռեալին»:
Խորհուրդ կտամ, որ «Ռեալը» շարունակի խաղալ և ավելի շատ հնարավորություն տա երիտասարդ ֆուտբոլիստներին: «Ռեալը» գնալով հզորանում է և դա ակնհայտ է: Ֆուտբոլ սիրող հասարակությունը պահանջում է արագություն և միասնական խաղ: Իհարկե դա շատ դժվար է:
Վերջերս խոսակցություններ են պտտվում Իգուաինի ակումբը հնարավոր լքելու մասին: Ի՞նչ կասեք:
Իգուաինը լավ հարձակվող է: Եթե նա ցանկանում է մնալ ակումբում, ապա պետք է համբերատար լինի: «Ռեալի» երկրպագուները սպասում են մրցանակների և այդ պատճառով էլ հիմա նրանք սուլում են մարզադաշտում:
Դուք Ռաուլի հետ միշտ եղել եք լավ հարաբերությունների մեջ: Ի՞նչ կասեք նրա այս տարվա մրցաշրջանի մասին, որը նա անցկացրեց Գերմանիայում`«Շալկեի» կազմում:
Նա անցկացրեց լավ մրցաշրջան: Ռաուլը աշխատասեր ֆուտբոլիստ է:
Դուք կարոտո՞ւմ եք նրան:
Ոչ: Ֆուտբոլը մնում է ֆուտբոլ և ուրիշ հարցեր պետք չէ խառնել ֆուտբոլին:
Ի՞նչ կարծիք ունեք այս տարվա «Ռեալի» և «Բարսելոնայի» մասին:
Երկու թիմերում կան շատ լավ ֆուտբոլիստներ: Նրանց մեջ կան շատ տարբերություններ: Երկու ակումբներն էլ շատ բաների են հասել:
Ձեր կարծիքով «Ռեալը» ինչպիսի՞ խաղ է ցուցադրում:
«Ռեալն» ունի յուրահատուկ խաղաոճ: Ես շարունակում եմ հավատալ, որ «Ռեալը» շուտով կհասնի իր նպատակին:
Դուք դիտե՞լ եք Չեմպիոնների լիագայի եզրափակիչը:
Այո: «Բարսելոնան» կարողացավ հաղթել, որովհետև ավելի ուժեղ էր:
Ձեր կարծիքով Կլասսիկոները ազդեցի՞ն ֆուտբոլիստների հարաբերությունների վրա:
Ոչ: Իմ կարծիքով խնդիրներ չկան: Իսկ, եթե կան խնդիրներ, ապա դրանք լուծվող են:
Արման, Realmadrid.am
ՀԱՐԳԵԼԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐ ՀԱՅՑՈՒՄ ԵՆՔ ՁԵՐ ՆԵՐՈՂԱՄՏՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՊՎԱԾ ԿԱՅՔԻ ՀԵՏ: ԻՆՊՉՊԵՍ ՀԱՍԿԱՆՈՒՄ ԵՔ ՈՐՈՇ ՄԱՐԴԻԿ ԱՅԼ ԿԵՐՊ ԵՆ ՊԱՏԿԵՐԱՑՆՈՒՄ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴԻՄՈՒՄ ԵՆ ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ: ԿԱՅՔԻ ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱՆ ԱՄԵՆ ԻՆՉ ԱՆՈՒՄ Է ԵՎ ԿԱՆԻ, ՈՐ ՀԱՅ ՄԱԴՐԻԴԻՍՏԸ ՈՉՆՉՈՎ ՀԵՏ ՉՄՆԱ ՄՆԱՑԱԾ ՄԱԴՐԻԴԻՍՏՆԵՐԻՑ: Հարգելի այլ կայքերի ներկայացուցիչներ ԽՆԴՐՈՒՄ ԵՄ ձեզ մի խանգարեք աշխատել: Մի փչացրեք կայքը: Եթե չեք կարող օգնել. ապա մի խանգարեք: Սկրիպտներ և նման բաներ մի տեղադրեք... Ադմինիստրացիա