«Ռեալի» հարձակվող Ռոնալդուն չի թաքցնում, որ ցանկանում է իր ակումբում տեսնել Կոենտրաոին: Նրա կարծիքով Կոենտրաոն բավական աճել է վերջին շրջանում և պատրաստ է խաղալ «Ռեալում»:
«Ֆաբիոն լավ ֆուտբոլիստ է: Ես շատ ուրախ կլինեմ, եթե նա տեղափոխվի «Ռեալ»,-ասել է Ռոնալդուն:
Ռոնալդուն և Կոենտրաոն խաղադաշտում համագործակցում են միմյանց հետ: Պորտուգալիայի հավաքականի վերջին խաղերում կարելի է նկատել այդ համագործակցությունը: Կոենտրաոյի հնարավոր տեղափոխությունից գոհ են նաև «Ռեալի» երկրպագուները: Նրանց կարծիքով Կոենտրաոն կկարողանա օգուտ բերել իրենց սիրելի թիմին:
Ռոնալդուն «Ռեալից» այլ թիմ տեղափոխվելու մտադրություն չունի: Չնայած բոլոր ասեկոսեների, ըստ որոնց Ռոնալդուն ցանկանում է տեղափոխվել Անգլիա, նա շարունակում է պնդել, որ նա մնում է «Ռեալում»:
«Ես չեմ ցանկանում հեռանալ «Ռեալից»: Ես ցանկանում եմ մնալ Մարիդում և նվաճել նոր մրցանակներ «Ռեալի» հետ: Իմ կարծիքով սա իմ լավագույն մրցաշրջանն էր իմ ողջ կարիերայի ընթացքում, որովհետև խփել 50 գնդակ մեկ մրցաշրջանում հեշտ բան չէ: Ես ցանկանում եմ, որ «Ռեալի» հետ նվաճեմ ավելի շատ մրցանակներ, սակայն այս տարի մենք նվաճեցինք միայն Իսպանիայի Գավաթը»:
Ռոնալդուն խոսել է նաև ազգային հավաքականի մասին: Նա ասել է, որ ցանկանում է հաղթել Նորվեգիայի հավաքականին.
«Ես ցանկանում եմ, որ Պորտուգալիան հաղթի Նորվեգիային, որ մենք լինենք խմբի առաջատարը»,- ասել է Ռոնալդուն:
Արման, Realmadrid.am
ՀԱՐԳԵԼԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐ ՀԱՅՑՈՒՄ ԵՆՔ ՁԵՐ ՆԵՐՈՂԱՄՏՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՊՎԱԾ ԿԱՅՔԻ ՀԵՏ: ԻՆՊՉՊԵՍ ՀԱՍԿԱՆՈՒՄ ԵՔ ՈՐՈՇ ՄԱՐԴԻԿ ԱՅԼ ԿԵՐՊ ԵՆ ՊԱՏԿԵՐԱՑՆՈՒՄ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴԻՄՈՒՄ ԵՆ ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ: ԿԱՅՔԻ ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱՆ ԱՄԵՆ ԻՆՉ ԱՆՈՒՄ Է ԵՎ ԿԱՆԻ, ՈՐ ՀԱՅ ՄԱԴՐԻԴԻՍՏԸ ՈՉՆՉՈՎ ՀԵՏ ՉՄՆԱ ՄՆԱՑԱԾ ՄԱԴՐԻԴԻՍՏՆԵՐԻՑ: Հարգելի այլ կայքերի ներկայացուցիչներ ԽՆԴՐՈՒՄ ԵՄ ձեզ մի խանգարեք աշխատել: Մի փչացրեք կայքը: Եթե չեք կարող օգնել. ապա մի խանգարեք: Սկրիպտներ և նման բաներ մի տեղադրեք... Ադմինիստրացիա