«Ռեալը» ցանկանում է վերադարձնել Նեգրեդոյին, եթե «Ման. Սիթին» չիջեցնի Ադեբայորի գինը:
Տոգոլեզցին «Ման. Սիթիում» տարեկան ստանում էր վեց միլիոն եվրո աշխատավարձ, իսկ «Ռեալում» այս կես մրցաշրջանի համար նա կստանա 2.1 մլն. եվրո: Նեգրեդոյին (26 տարեկան) «Ռեալը» վաճառել էր «Սևիլիային» 2009 թվականին 14 մլն. եվրոյով: Ըստ պայմանագրի Նեգրեդոյի գինը առաջին տարում 14 մլն. եվրո է, իսկ արդեն երկրորդ տարում (որը լրանում է այս ամառ) կլինի 17 մլն. եվրո: Բացի այդ 17 միլիոնից «Ռեալը» պարտավոր է «Սևիլիային» վճարել ևս երեք միլիոն եվրո:
Մոուրինյոն ավելի շատ ցանկանում է Ադեբայորի (27 տարեկան) մնալուն, քանի որ ֆուտբոլիստը արդեն հարմարվել է իր նոր թիմին: Բացի այդ տոգոլեզցին այս կես տարվա ընթացքում դարձել է ութ գոլի հեղինակ: Ադեբայորը նույնպես ցանկանում է մնալ Մադրիդում. «Ես, եթե ունենայի հնարավորություն, կիջեցնեի գումարը, ինչպես արեցի ձմռանը այստեղ տեղափոխվելիս»:
Սակայն Ադեբայորը չի մնա «Ռեալում», եթե «Ման .Սիթին» չիջեցնի նրա գինը: Նեգրեդոն մանսակցել Լա Լիգայի բոլոր 38 հանդիպումներում և դարձել է 20 գոլի հեղինակ: Նա Լա Լիգայում իսպանացի ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստն է այս տարի:
Արման, Realmadrid.am