«Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մտադիր է դիմել միջազգային արբիտրաժային դատարան (CAS), որպեսզի բողոքարկի ՈՒԵՖԱ-ի կողմից ընդունված որոշումը, ըստ որի պորտուգալացին որակազրկվել է եվրոգավաթային հինգ խաղով, ինչպես նաև տուգանվել է 50000€: Հիշեցնենք, որ պորտուգալացի մասնագետը հայտարարել է, որ ՈՒԵՖԱ-ի ընդունած որոշումը ձեռնտու է կատալոնացիներին:
Հարկ է նշել, որ Մոուրինյոյի շահերը կպաշտպանի հայտնի փաստաբան Ժան-Լյուի Դյուպոնը:
Davna, Realmadrid.am