Մադրիդի «Ռեալը» ջախջախում ու ստորացնում է «Ալմերիային»: Այս խաղը Ռոնալդուի բենեֆիսն էր, չնայած որ երեք գոլ խփեց Ադեբայորը ու ևս երկուսը` Բենզեման: Պորտուգալացի սուպերաստղը կարողացավ խփել այս առաջնությունում իր 39 և 40-րդ գոլերը, բացի այդ կատարեց ևս մի քանի գոլային փոխանցում ու շրջանցեց Լեո Մեսսիին նույնիսկ գոլ+փոխանցում տարբերակով: Գոլի հեղինակ դարձավ նաև կանտերանո Խոսելուն: Բացի այդ այս խաղը վերջինն էր Եժի Դուդեկի համար, ում խաղից առաջ պատվի առան, իսկ խաղավարտից 13 րոպե առաջ նա փոխարինվեց ու հեռացավ դաշտից բոլոր խաղըկներների ուղեկցությամբ:
Գոլերը` Ռոնալդու (3´, 77´), Ադեբայոր (31´, 52´, 73´), Բենզեմա (49´, 63´), Խոսելու (87´) – Ուչե (33´)
Գևոր, Realmadrid.am