Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը թույլատրել է Մեսութ Օզիլին ու Սամի Խեդիրային բացակայել առաջիկ աընկերական խաղում, որը կկայանա Մյունխենգլադբախում Ավստրալիայի հավաքականի դեմ:
Գերմանացի մարզիչը կարծում է, որ խաղացողներին անհրաժեշտ է հանգիստ «Ռեալի» ծանրաբեռնված գրաֆիկից ու Գերմանիայի հավաքկանաի Ղազախստանի հավաքականի նկատմամբ տարած 4-0 հաշվով հաղթանակից հետո:
Երկուսն էլ խաղացել են 90 րոպե. Օզիլը տվեց 2 գոլային փոխանցում, իսկ Խեդիրան` 1: Ավստրալիայի հետ խաղին Լյովը կհայտավորի այլ խաղացողների, որոնց թվում են Մարսել Շմելցերը, Անդրե Շուռլեն ու Մաց Հյումելսը:
Գևոր, Realmadrid.am