«Մինչ նրան գնելը նա առաջինը չէր մեր նախատեսված խաղացողների ցուցակում, բայց հիմա կարող է թիմի «գալակտիկական» պլանը փոխվել: Ադեբայորը մի քանի ժամ էր Մադրիդում, բայց արդեն զգացվում էր նրա տեխնիկական պատրաստվածությունը և զգացվում էր, որ աստղ է ժամանել»:
Կարելի է մտածել, որ Ադեբայորը եկել է «Ռեալ», որպեսզի զբաղեցնի «Բեռնաբեուի» պահեստայինների նստարանը, բայց դա այդպես չէ: Ֆերնանդո Լյորենտեի ամառային տրանսֆերի մասին իրենց մտքերը թիմի ղեկավարությունը նույնպես փոխել է: Նման ֆուտբոլսիտներ Մոուրինյոյին պետք են, ովքեր ունեն երկրորդ հարկում խաղալու, պայքարելու հատկանիշներ: Դրա հետ մեկտեղ տոգոլեզցու «Ռեալ» գալը համեմատած իսպանացու հետ շատ ավելի էժան է:
Ադեբայորի տեխնիկական տվյալները նրան տալիս են հնարավորությու պայքարելու և շատերն են ասում, որ տոգոլեզցին եկել է Մադրիդ, որպեսզի երկար մնա այստեղ: Չհաշված դա, Ադեբայորը «Սիթիի» համեմատ մոտ մեկ միլիոն եվրո պակաս աշխատավարձ է ստանալու:
ԳՆՈՒՄԸ
Ակումբը քննարկել է ֆուտբոլիստի գնման հարցը: Եթե ամեն ինչ լինի բարեհաջող, Ադեբայորին կարող են գնել 16 միլիոնավ` 21-ի փոխարեն:
Ադեբայորը այս մրցաշրջանում «Սիթիում» անցկացրած 14 հանդիպումներում խփել է ընդամենը 5 գնդակ: Ադեբայորի մոտ կան շանսեր Մադրիդում իրեն ցույց տալու համար:
«Նա պետք է ցույց տա իր ողջ ուժն ու տեխնիկան»,- ահա այսպես են ասում «Ռեալի» երկրպագուներն ու հավատում դրան: Նա կարող է թիմին օգնել նվաճել գավաթ, երբ ձեռք բերի իր լավագույն մարզավիճակը, որովհետև նա ունի բոլոր շանսերը:
Արման, ©RealMadrid.am