Մադրիդի «Ռեալի» նախկին խաղացող ու գլխավոր մարզիչ, իսկ ներկայումս «Օսասունայի» գլխավոր մարզիչ Խոսե Անտոնիո Կամաչոն հարցազրույց է տվել նախքան վաղը կայանալիք խաղը: Նա նշում է, որ իր թիմը սխալվելու իրավունք չունի, քանի որ վտանգավոր գոտում է:
Ձեր հարկի տակ վերջին խաղում Դուք կարողացաք միավոր խլել «Ռեալից»:
Կարծում եմ, այս անգամ էլ կկարողանանք: Մեր դաշտում շատ ուժեղ ենք խաղում: Անցած տարի խաղը ավարտվեց 0-0 հաշվով, իսկ դրանից առաջ մենք հաղթել ենք 2-1 հաշվով: Իսկ այս մրցաշրջանում ես ակնկալում եմ շատ բարդ խաղ: Ամեն դեպքում նրանք հիմա ավելի քան լուրջ են տրամադրված:
Հավելյալ դրական կողմ է նաև այն, որ այսպիսի խաղերում խաղացողներին մոտիվացնելու կարիք չկա:
Դա պարզ է: Այսպիսի խաղերում խաղացողները դաշտ են դուրս գալիս այլ մտածելակերպով ու փիլիսոփայությամբ: Մոտ մեկ շաբաթ նրանք կհիշեն, թե ինչպիսի խաղ են անցկացրել: Այնպես որ լավ կլինի լավ հանդես գալ ու դրական արդյունք ունենալ:
Ի՞նչ եք մտածում Մոուրինյոյի կատարած աշխատանքի մասին:
Իմ կարծիքով վերջում է պետք գնահատական տալ: Ներկա պահին նա կարող է հաղթել, պարրտվել, շատ բաներ գրել իր նոթատետրում:
Իսկ ի՞նչ եք կարծում նրա ու Վալդանոյի լարված հարաբերությունների մասին:
Ես չգիտեմ, թե ինչ է եղել, կամ եղել է դա, թե ոչ: Ես միայն գիտեմ այն, ինչ լսել ու կարդացել եմ ԶԼՄ-ներում: Ես միայն գիտեմ, որ նրանք մեծ պրոֆեսիոնալներ են, իսկ մեկ բան է մի բանի մասին խոսել, մեկ այլ բան է, երբ դա իրոք կա:
Ի՞նչ եք կարծում, Մոուրինյոն մյուս տարի՞ էլ կմնա թիմում:
Դա իմ գործը չէ (ծիծաղում է): Դա կախված է նրանից, թե նա ու ակումբը իրար հետ հարամարավետ են զգում կամ ոչ: Ես կարծում եմ, որ ոչ մի խնդիր չկա:
Մոուրինյոյի քննադատությունները կարծես թե արթնացրել են Բենզեմա գոլահարին:
Դա նաև գալիս է թիմի խաղից, քանի որ այսպիսի թիմում գոլ խփելու հըավանականությունը շատ մեծ է: Չեմ կարծում, որ հենց քննադատությունները օգնեցին նրան գոլեր խփել:
Վերջերս թիմ եկավ Ադեբայորը: Ի՞նչ եք կարծում, նա կկարողանա՞ օգնել թիմին:
Նա ձգտելու է գոլեր խփել: Իսկ ահա Իգուաինի վնասվածքից հետո ակումբը այլ տարբերակ չուներ:
Դուք գերադասում եք, որ Ադեբայորը վաղը չխաղա՞:
Դա այն է, ինչ ինձ ամենից քիչն է հետաքրքրում: Նրանք այստեղ են գալու իրենց հնարավոր լավագույն կազմով: Ինձ միայն հետաքրքրում է, որ իմ թիմը լավ աշխատի:
Ձեր թիմի վերջին արդյունքները որոշ խոսակցությունների տեղիք են տվել: Նույնիսկ սկսել են Ձեր հեռացման մասին խոսել: Դուք հասկանու՞մ եք պահի լրջությունը:
Շատ լավ: Այն, որ մենք արդեն 8 խաղ անընդմեջ չենք հաղթում, ոչ մի բան չի նշանակում, իսկ երբ սկզբում մենք այդքան խաղ անընդմեջ չէինք պարտվում, չգիտես ինչու ոչ մեկը դրա մասին չէր խոսում: Բայց ես այստեղ նրա համար չեմ, որ իմ աշխատանքի մասին խոսեն բոլորը: Ես այստեղ եմ նրա համար, որ թիմի հետ կարողանամ պահպանել տեղը Լա Լիգայում, ինչը մեր գլխավոր նպատակն է եղել հենց սկզբից:
Դուք նորի՞ց եք առանձնազրույց ունենալու թիմի հետ:
Ոչ, մենք արդեն խոսել ենք այս շաբաթ, ու մենք գիտենք, թե ինչում ենք սխալվել ու երբ ենք սխալվել:
Դուք հանգի՞ստ եք Ձեզ պահում:
Ես միշտ հանգիստ եմ: Իմ աշխատանքը կայանում է նրանում, որ թիմին մարզեմ ու այնպիսի մակարդակի հասցնեմ, որ թիմը հաղթի ամեն մի խաղում: Իսկ եթե չենք հաղթի, դա էլ պետք է իր հիմնավորված պատճառները ունենա:
Երկրպագուները կարծես թե փոքր ինչ հուսահատված են: Ի՞նչ եք ուզում նրանց ասել նախքան խաղը:
Մենք ամեն խաղում աշխատում ենք շատ ու փորձում ենք հաղթել: Թիմը ունի իր երկրպագուների աջակցության կարիքը: Իհարկե վերջին արդյունքներից հետո կարող են նման բաներ լինել, բայց մենք գիտենք, որ նրանք միշտ մեր հետ են:
Գևոր, Realmadrid.am