Cadena SER ընկերության El Larguero հաղորդման տվյալների համաձայն «Ռեալի» պաշտպան Դավիդ Մատեոսը վարձավճարով կխաղա հունական «ԱԷԿ» ակումբում:
Դավիդ Մատեոսը, ով «Կաստիլյայի» խաղացող էր դեռ անցած տարի, իսկ այս մրցաշրջանում նրա հիանալի խաղը Մոուրինյոյին համոզեց նրան տեղափոխել առաջին թիմ, ամենայն հավանականությամբ վարձավճարով կտրվի հունական «ԱԷԿ» ակումբին, հաղորդում է El Larguero հաղորդումը Cadena SER ռադիոկայանից: Մատեոսը այս տարի շատ քիչ խաղաժամանակ է ստացել Մոուրինյոյի կողմից:
Չնայած որ երեկ խոսվում էր նաև «Սելտիկ» տեղափոխվելու մասին, բայց ամենայն հավանականությամբ Մատեոսը կմեկնի Հունաստան ու հանդես կգա առաջնությունում 4-րդ տեղը զբաղեցնող թիմի կազմում, որը, սակայն, այնքան էլ շատ հետ չի մնում առաջատար «Օլիմպիակոսից»:
Գևոր, Realmadrid.am