«Դա հեշտ չէ, քանի որ մենք խոսում ենք աշխարհի լավագույն ակումբի` «Ռեալի» մասին, որի կազմում պաշտպանությունից մինչև հարձակում խաղում են լավագույնները: Հեշտ չէ կանտերանոյի համար տեղ գրավել այսպիսի թիմում: Պետք է համբերատար լինել ու սպասել»: Այսպես է արտահայտվել Ալբերտո Տորիլը:
Ալբերտո Տորիլը, ով ծնվել է 1973 թվականին, «Կաստիլյա» եկավ մոտ մեկ ամիս առաջ, որ փոխարինի գլխավոր մարզիչ Ալեխանդրո Մենենդեսին: Իր գալուց հետո «Խուվենիլ Ա-ի» նախկին մարզիչը հաղթեց բոլոր երեք խաղերը` «Կորուխոյին» (1-4), «Ունիվերսիդադ Լաս Պալմասին» (5-0) և «Սելտա Բ-ին» (0-2): Այս 9 միավորների շնորհիվ «սերուցքայինները» բարձրացան 8-րդ տեղ ու միայն երեք միավորով են հետ մնում փլեյ-օֆֆի ուղեգիր տվող 4-րդ տեղից:
«Սկիզբը շատ լավ եղավ: Տղաները ցուցաբերեցին մեծ նվիրվածություն գործին, գործերը լավ են ընթանում, ինչը լավ երևում է մեր ցուցադրած արդյունքներից հետո»,- ասել է Տորիլը:
Տորիլը չի կասկածում, որ իր տղաները բավականաչափ տաղանդավոր են, որ հանդես գան առաջին թիմում.«Կան շատ տաղադավոր հարձակվողներ: Բացի այդ կան նաև այլ հիանալի խաղացողներ, որոնց, եթե համբերություն ցուցաբերենք, երկու-երեք տարի հետո կտեսնենք հիմնական թիմում: Վերջիվերջո դա են ուզում նաև երկրպագուները»,- շարունակեց Ալբերտոն:
ՄՈՐԱՏԱՅԻ ԽԱՂԸ
Մարզիչը առանց վարանելու նշում է, որ Մորատային պետք է ժամանակ.«Հեշտ ենք խոսում, բայց սա «Ռեալն» է` աշխարհի լավագույն ակումբը, որի կազմում խաղում են լավագույն ֆուտբոլիստները կիսապաշտպանությունում ու հարձակման գծում: Իսկ կանտերանոյի համար հեշտ չէ այսպիսի թիմում տեղ գրավել: Բայց մենք պետք է համբերատար ու հանգիստ լինենք: Ես վստահ եմ, որ նա շատ երկար է այս թիմում խաղալու»,- ասաց Տորիլը:
Ադեբայորի գալուց հետո կանտերանոները ավելի քիչ շանսեր կստանան.«Էմանուելը շատ բարձրահասակ ու արագաշարժ խաղացող է, բացի այդ էլ շատ ուժեղ է ֆիզիկապես, այնպես որ նա մեր թիմին շատ մեծ օգուտ կտա»,- ասում է Տորիլը, ով նաև նշեց, որ մշտապես կապի մեջ է Մոուրինյոյի ու Կարանկայի հետ:
«Վերջին օրերին ավելի քիչ ենք շփվում, քանի որ նրանք հիմնականում այլ քաղաքներ են մեկնում խաղերի համար: Ես հիմնականում ավելի շատ եմ զրուցում Կարանկայի հետ: Եթե նրանց որևէ մի կանտերանո է անհրաժեշտ խաղի համար, բա ինձ հաղորդագրություն է ուղարկում»,- ասում է Տորիլը ու նաև գնահատում Մոուրինյոյին.«Նա այն մարզիչն է, որ հետևում է կանտերային, ինչի ապացույցն է մի շարք կանտերանոների դեբյուտը հիմնական թիմում: Եթե այսպես շարունակվի, ապա պարբերաբար խաղացողներ կտեղափոխվեն առաջին թիմ: Հիմա մենք պետք է կատարելագործենք խաղացողների խաղամակարդակը»,- հավելեց նա:
ՀԱՄԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՑ Է
Խոսելով «Բարսայի» մարզադպրոցի հաջողությունների մասին` Տորիլը ասսց.«Լավ խաղացողներ կան ինչպես այնտեղ, այնպես էլ այստեղ: Եթե իրականությունը այն է, որ մենք նրանց համբերությունը չունենք ու չենք ուզում շանս տալ կանտերանոներին, ապա նրանք ապրեն: Բայց նրանց կանտերանոների սերունդը ավելի «ծեր» է»,- ասաց Տորիլը:
Եվ վերջում Տորիլը խոսեց իր ակնկալիքների մասին.«Ռեալը» ձգտում է ամեն ինչի: Ներկա պահին մենք խաղում ենք բոլոր երեք մրցաշարերում: Մենք ձգտում ենք առավելագույնին: Ես կարծում եմ, որ մենք ունենք որակներ, անհրաժեշտ խաղացողներ, գերազանց մարզչական շտաբ, որպեսզի հասնենք հաջողությունների»,- եզրափակեց նա:
Գևոր, Realmadrid.am