Սերխիո Ռամոսը խոսել է Պամպլոնայում սպասվող խաղի մասին:
«Մենք չպետք է մտածենք գավաթի մասին ու կենտրոնանանք առաջնության վրա: Ցավոք սրտի մեր չեմպիոնությունը միայն մեզանից կախված չէ, բայց մենք իրավունք չունենք միավորներ կորցնել մեր ճանապարհին: Եթե միավոր կորցնենք, ապա տարբերությունը առաջատարից կարող է շատ մեծանալ»:
«Օսասունան» իր մարզադաշտում մեզ համար շատ խնդիրներ է ստեղծելու, բայց մենք նրանց խաղը լավ ենք ուսումնասիրել: «Ռեյնո Դե Նավարան» փոքր մարզադաշտ է, որտեղ տրիբունաները խաղադաշտին շատ մոտ են, ու երկրպագուները քո վրա մեծ ճնշում են գործադրում, բայց մենք պետք է մոռանանք տիրող մթնոլորտի մասին ու խաղանք մեր խաղը, որպեսզի վաստակենք երեք միավոր»:
«Օսասունան» հիմա վտանգավոր գոտում է ու պայքարում է դուրս չմնալու համար, բայց «վիրավոր արջը» միշտ էլ վտանգավոր է»:
«Ես ուզում եմ նվաճել իմ երրորդ չեմպիոնությունը ու նաև մյուս երկու մրցանակները, բայց պետք է համբերատար լինել ու ամեն ինչ քայլ առ քայլ անել, այնպես որ պետք է կենտրոնանանք առայժմ առաջիկա խաղի վրա: Մենք չենք կարող մեզ թույլ տալ, որ փոքր տարբերությունը առաջատարից մեծանա: Առջևում շատ խաղեր կան, ու շատ բան կարող է փոխվել: Ու որպեսզի հասնենք մրցակցին, պետք է ժամանակավորապես կենտրոնանալ մեկ խաղի վրա ու չմտածել այլ բանի մասին»:
Գևոր, Realmadrid.am