Էմանուել Ադեբայորը` «Ռեալի» վերջին ձեռքբերումը, այսօր չի մարզվել իր խաղընկերների հետ, քանի որ ակումբի թույլտվությամբ ստիպված էր մեկնել Մանչեսթեր մի քանի անձնական հարցեր լուծելու նպատակով:
Տոգոլեզցի ֆուտբոլիստը երեկ մասնակցել էր «Կաստիլյայի» մարզմանը (Ժոզե Մոուրինյոն հանգիստ էր տվել առաջին թիմին), որից հետո` կեսօրին, «Սատյագո Բեռնաբեուում» պաշտոնապես ներկայացվել էր որպես «արքայական ակումբի» նոր խաղացող:
Երեկոյան` փաստաթղթային հարցերը լուծելուց հետո, Ադեբայորը մեկնեց Մանչեսթեր` լուծելու որոշ հարցեր, որոնք խանգարում էին նրան անցնել նոր մարզչի ղեկավարության տակ և միանալ իր նոր խաղընկերներին:
Աֆրիկացի ֆուտբոլիստի ժամանակին վերադառնալու դեպքում հնարավոր է, որ միայնակ մարզում անցկացնի, իսկ շաբաթ օրը դա կանի արդեն մնացած խաղընկերնեի հետ` «Ռեյնո դե Նավարայում» «Օսասունայի» դեմ կայանալիք հանդիպման նախօրեին:
Այսպիսով մադրիդցիները երկու մարզման հնարավորություն կունենան կիրակի օրվա հանդիպումից առաջ: Մրցակցին առաջնորդում է Անտոնիո Կամաչոն` «Ռեալի» նախկին խաղացողն ու մարզիչը:
Առաջին մարզումը «բլակոսները» անցկացրել են այսօր` փակ և առանց մամլո ասուլիսի:
Ինչպես հայտնի է , այդ մարզմանը չէր մասնակցում Մահմադու Դիարան, որը երեկ պաշտոնապես տեղափոխվեց «Մոնակո»:
Armin R.M., Realmadrid.am