Հերթական վիդեոն, որն ուզում ենք ներկայացնել ձեզ, որոշ չափով տարբերվում է մյուսներից. այսօրվա մեր հերոսը «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման է: Տեսանյութում տեղ են գտել Բենզեմայի կարիերայի մադրիդյան հատվածի լավագույն դրվագները, ու այդ ամենը ֆրանսիական ռեպի հնչյունների ներքո, որը ներկայացնում է հայտնի ռեպեր Ռոֆի և Բենզեմայի դուետը… Կարիմի երաժշտական ունակությունները գնահատեք ինքներդ…